Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի Ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծու հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կուրանա, Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացվի:
«Սլացքի հետ հայկյան նետի» մեզ են հասել մեր ինքնությունն ու հավերժությունը, որովհետև եղել են դրանք արժանապատվորեն կրողներ, անսահման երկյուղածությամբ ու խնամքով պահպանողներ և ամենայն պատասխանատվությամբ փոխանցողներ:
1985 թվականի գարնանը սրտաբան Զավեն Դոլաբջյանն իր ընտանիքով անվերադարձ պիտի մեկներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ես տեսնում էի Զավենի մտատանջ և սրտաբեկ վիճակը ու չէի շտապում խոսել նրա հետ, մինչ իր խոսք բացելը:
«Հա՛յր մեր, թող Քո կամքը լինի Երկրի վրա` ինչպես եւ Երկնքում է»,-աղոթում ենք ամեն օր, սակայն հազվադեպ խորապես գիտակցելով, թե ինչ է նշանակում հետամուտ լինել Աստծո կամքի կատարմանը: Իրականում չենք էլ ընկալում, որ մե՛նք ենք այդ կամքը իրագործողները:
Կյանքում ամեն ինչ ողորմություն է, և ամեն ինչ կյանքում կարող է ուրախություն լինել, եթե ուրախալից սրտով հավասարապես ընդունվեն թե՛ այն, ինչ տրվում է, թե՛ այն, ինչ որ վերցվում է:
Այսօր շատ մեռելոտի մեղքերի կողքին մեր ազգի մեջ տարածված է կախարդության մեղքը, այսինքն՝ մարդկանց կողմից սատանայական չար ուժերի միջոցով ապագան կանխագուշակելով, իրենց նպատակին նենգությամբ ու չարությամբ հասնելու անհագ ցանկությունը:
«Իրանը Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով. այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում, և կա պայմանավորվածություն»:
Հիշու՞մ եք Իրանի նախագահ Փեզեշքիանի՝ վերջերս արած այս հայտարարությունը:
Առնվազն էլեկտրաէներգետիկ հաղորդակցությունների մասով այս սցենարն այսօր կյանքի է կոչվում «գետնի վրա»...