Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
08.04.2014 | 00:03

Այսպիսի մի տեսիլք ցույց տվեց ինձ Տեր Աստվածը. ահա կրակով դատաստան արեց Տեր Աստված, կրակը լափեց շատ խորություններ և կերավ երկրի մի մասը։ Ես ասացի. «Տե՛ր Աստված, դադարեցրո՛ւ դա, որովհետև ո՞վ է, որ ոտքի կկանգնեցնի Հակոբի տունը, քանի որ նա սակավաթիվ է։ Գթա՛ այդ բանի համար, Տե՛ր»։ «Դա այլևս չի լինի»,- ասում է Տերը։


Ամոս 7. 4-6

Դիտվել է՝ 1374

Մեկնաբանություններ