Հանրահայտ հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը WBC վարկածով չեմպիոնական գոտու համար այսօր Ճապոնիայում պայքարի մեջ կմտնի աշխարհի գործող չեմպիոն Շինսուկե Յամանակայի հետ:
Նախապատրաստական փուլը մեր մարզիկն անցել է ավստրալացի մարզիչ Ջոնի Լյուիսի ղեկավարությամբ, ով նախկինում էլ է մարզել Վիկ Դարչինյանին ու իր անուրանալի մասնակցությունն ունեցել պրոֆեսիոնալ ռինգում նրա կայանալու հարցում:
Նշելով, որ նախկինում իր սանի պարտությունների մեջ էական է եղել գերազանցապես հարձակվելու և պաշտպանությունն աչքաթող անելու գործոնը, մարզումների ժամանակ Լյուիսը շեշտը դրել է պաշտպանական ունակությունների զարգացման վրա` հավելելով, որ խորապես հավատում է, որ Վիկն իրոք լավագույնն է թեթևագույն քաշային կարգում: ՙԵթե Վիկը հաղթի մրցամարտում, նրան շատ հետաքրքիր հանդիպումներ են սպասում՚,- ասելիքը եզրափակել է մարզիչը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ