ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

ԱՄՆ նախագահ Թրամփի՝ ՈՒկրաինայում պատերազմը կանգնեցնելու ծրագիրը եվրոպական էլիտան ակնահյտորեն փորձում է տորպեդահարել

ԱՄՆ նախագահ Թրամփի՝ ՈՒկրաինայում պատերազմը կանգնեցնելու ծրագիրը եվրոպական էլիտան ակնահյտորեն փորձում է տորպեդահարել
26.11.2025 | 12:03

Ամերիկյան վարչակազմը, փաստացի, փորձում է լուծել մաքսիմալ և մինիմալ խնդիր: Այս ծրագրով մաքսիմալ խնդիրն ՈՒկրաինան փրկելն է, որովհետև ճակատի փլուզումն ամիսների, եթե ոչ շաբաթների հարց է, և ամերիկացիները գիտեն՝ երբ ճակատը փլուզվեց, ռուսական բանակը ՈՒկրաինայի խորք է մխրճվելու այնպես, ինչպես տաք դանակը կմտնի կարագի մեջ: Մինիմալ ծրագիրն այն է, որ եթե չստացվի ՈՒկրաինան փրկել, Թրամփը՝ որպես խաղաղություն առաջարկած ու մերժված, պարզերես դուրս կգա:

Իրավիճակը վաղուց արդեն կապ չունի միջազգային իրավունքի, բարոյականության, համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և ընդհանրապես, այն ամենի հետ, ինչը կյանքի կարգախոս ու նպատակ էր հռչակել Եվրոպան:

Ժամանակակից եվրոպական էլիտաները ցանկանում են Թրամփի ծրագիրը խափանել ուկրաինացիների կյանքի գնով՝ խոստանալով ՈՒկրաինային, որ իրենց երկրների տարածքում փախստականի կարգավիճակ ունեցող ուկրաինացի տղամարդկանց կարտահանձնեն, որպեսզի Զելենսկին նրանց մսաղացի բերան ուղարկի: Նաև դրդում են Զելենսկուն կանանց զորահավաք անցկացնել: Այսինքն՝ Եվրոպան ցանկանում Ռուսաստանի դեմ պատերազմել մինչև վերջին ուկրաինացին:

Միաժամանակ, Նիկոլի բառամթերքով ասած եվրայոնջաները, դեմ լինելով Թրամփի ծրագրին, գլխավոր փաստարկ են բերում, թե արդար չէ, որ ՈՒկրաինան ոչինչ չստանա, իսկ Ռուսաստանն ամեն ինչ ստանա:

Պատկերացնու՞մ եք սրանց անբարոյականության խորությունը: Աչքների առաջ Արցախում էթնիկ զտում է եղել, ձայն չեն հանել ու համարել են արդար: Կարծես այդտեղ երբեք հայեր չեն ապրել, տուն-տեղ-գերեզման չեն ունեցել: Ավելին՝ Հայաստանի վարչապետի աթոռին օգնել են սոսնձնվել մի մալի, որին թոկը վզին գցած՝ քարշ են տվել Եվրոպա ու ասել՝ ստորագրի, որ Արցախն Ադրբեջան է: Ավելին՝ հայ ժողովրդին ասում են՝ ծափ տվեք արա, երջանիկ զգացեք ձեզ, որ պարտված եք, թուրքի փալաս եք, գերիներ ունեք, հայրենազրկված եք, տարրական մարդկային, պետական ու ազգային արժանապատվությունից զրկված եք: Ծափ տվեք, կերեք, խմեք, քեֆ քաշեք…

Եվ, եթե այս ամենում մի անարդար բան կա, ապա դա այն է, որ ռուսական հրթիռներն իջնում են Կիևի, Օդեսայի, Խարկովի, Լվովի վրա: Արդարն այն կլիներ, որ դրանք իջնեին Փարիզի, Լոնդոնի, Բեռլինի ու Վարշավայի վրա: Հայ ժողովրդի ու Նիկոլի ռեժիմի միջև Նիկոլի ռեժիմն ընտրած մակրոնները պետք է իրենց մաշկի վրա զգան, թե ինչ է պատերազմն ու ինչ է հայրենազրկումը: Այ դա կլիներ արդար։

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 226

Մեկնաբանություններ