ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Սիրեք ձեզ ծառայողներին

Սիրեք ձեզ ծառայողներին
15.04.2026 | 21:59
Ապրիլի 16

Սեր, սեր, դարձյալ սեր:
Ջերմ սիրո մեջ է գաղտնիքը:
Սիրե՛ք նրանց, ում դաստիարակում եք:
Սիրե՛ք նրանց, ովքեր ձեզ հետ են աշխատում:
Սիրե՛ք նրանց, ովքեր ծառայում են ձեզ:
Կա՛նգ առեք այս մտքի վրա: Աստված Սեր է:
Նույնացրե՛ք այս միտքը Իմ այս խոսքի հետ.
«Ես և Հայրը մե՛կ ենք»:
Մտքով կանգ առեք երկրի վրա կատարված Իմ գործերի վրա: Դրանց մեջ կտեսնեք` ի գործ դրված սերը:
Եթե դրանք Աստծո գործերն են, նշանակում է` կատարյալ սերն է, որ կատարեց այդ գործերը, այդ հրաշքները:
Այս դեպքում դուք էլ կջանաք Սերը` Աստված, կենսագործել ձեր կյանքի մեջ:
Կատարյալ սերը նշանակում է` կատարյալ թողություն մեղքերի:
ՈՒրեմն իմացեք, Իմ որդինե՛ր, որտեղ որ Աստված կա, այնտեղ չի՛ կարող ներում չլինել, քանզի ուր ներում չկա, այնտեղ սեր չկա:
Աստված սեր է. հետևաբար չկա դատապարտություն:
Աստված սեր է. հետևաբար չկա զայրույթ:
Աստված սեր է. հետևաբար համբերություն է ամբողջովին:
Աստված սեր է. հետևաբար զորություն է համակ:
Աստված սեր է. հետևաբար առատություն է ամբողջովին:
Սիրեք Աստծուն և մարդկանց. ահավասիկ այն ամենը, ինչ հարկավոր է ձեզ:
Աստծո նկատմամբ ունեցած մեր սերն ապահովում է Աստծո համաձայնությունը` մեր պահանջներին ու ցանկությանը:
Դուք գիտեք, որ սերը կատարումն է Օրենքի:
Անդադար աղոթեք սիրո համար:
Դիտվել է՝ 1072

Մեկնաբանություններ