Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Եվ, իրոք, էս կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում

Եվ, իրոք, էս կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում
07.08.2025 | 11:49

Ինձ միշտ տանջում էր մի հարց․ էսքան երեխեքի մեջից ինչու՞ հենց Գաբիին ես կապվեցի։ Տասնյակ երեխեքի ենք փրկել, բայց իմ շփումը բոլորի հետ ավարտվել է իրենց բուժվելուց հետո։

Չէ, անսիրտ չեմ, ուղղակի դա պաշտպանական ռեակցիա է՝ դիմանալու և չգժվելու համար։

Գաբին դարձել է իմ լույսը, իմ ապրելու ուժը, իմ բալեն։

Նախքան Գաբիի հետ շփվելը՝ ես անցել եմ անասելի ծանր օրեր… անասելի։ ՈՒնեցել եմ սարսափելի վախեր։ Օրինակ, երբեք միայնակ չեմ կարողացել մեքենայով մտնել թունելի մեջ։ Միշտ սարսափել եմ ու կամ հետս մարդ եմ տարել, կամ ճանապարհը փոխել։

Իմ կյանքում ունեցել եմ անասելի մեծ կորուստ, որը տարիներ շարունակ չեմ մարսել։ ՈՒ էլի լիքը նման հարցե:...

ՈՒ հենց Գաբիի միջոցով եմ ես հաղթահարել բոլոր վախերը, բոլոր ցավերը։

Դուք չեք էլ պատկերացնի, թե էս մի բուռ ժպիտն ինձ ինչքան է փոխել:

Կյանքում հենց այնպես ոչինչ չի լինում,

ու իմ միակ երազանքը, որ մնացել է էս կյանքում՝ դա Գաբիի ապաքինվելն է, որովհետև ես գիտեմ ու հավատում եմ՝ Աստծու համար անհնարին ոչինչ չկա։

Աննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ.Գ.

6 000 000 դոլարի էնքա՜ն բան կար անելու, երբ օրինակ, զուգահեռ իրականության մեջ, 1000 դրամներ խնդրելով երեխեքի կյանքեր ենք փրկում...

Չէ՛, ես դեմ չեմ լավ բաներին, ուղղակի ռեալիստ եմ` էդպես է ստացվել, կներեք:

Դիտվել է՝ 928

Մեկնաբանություններ