ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Լավրովի խոսքով՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «եվրոպացի հովանավորներն ու տերերը» փորձում են համոզել ամերիկացիներին փոխել իրենց դիրքորոշումը և հրաժարվել «երկարաժամկետ կարգավորման» ձգտումից՝ անտեսելով հակամարտության արմատական պատճառները։               
 

Նիկոլ հայադավ, դերվիշի շորեր հագիր, նկատի ունեմ՝ ծպտվիր, դուրս եկ մարդամեջ

Նիկոլ հայադավ, դերվիշի շորեր հագիր, նկատի ունեմ՝ ծպտվիր, դուրս եկ մարդամեջ
23.10.2025 | 11:16

Նախ՝ իմ խոսքը Նիկոլին

Նիկոլ, թեև առանց այն էլ ծպտված ես, գառան դիմակիդ տակ բորենին է կամ մի վախկոտ, բայց շատ խորամանկ, նենգ ու վտանգավոր աղվես, բայց դերվիշի շորեր հագիր, նկատի ունեմ՝ ծպտվիր, դուրս եկ մարդամեջ: Գնա, օրինակ, Գյումրի, ու մարդկանց հարցրու, թե ինչ կարծիքի են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման, կալանավորման մասին: Նույնը հարցրու Միքայել սրբազանի առնչությամբ: Ու կլսես պատասխանը՝ սարքած գործ է, սարքած գործեր են: Նույն կարծիքին եմ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած 20.10.2025թ. տեսաձայնագրությունը, 21.10.2025թ, հաղորդագրությունը, ինչպես նաև Շիրակի թեմի առաջնորդի վերաբերյալ հրապարակված պաշտոնական տեղեկատվությունը վկա… Շատ անշնորհք և, ինչպես ասում են, «յաբանավարի» եք գործել…

Նույն հարցը տուր Երևանում, ու, հավատացնում եմ, դարձյալ կլսես նույն պատասխանը, իհարկե, գերակշիռ մեծամասնությամբ, բացառությամբ ոհմակիդ (չարախմբիդ) անդամների և զոմբիներիդ (ի դեպ, վերջիններիս քանակը գնալով նվազում է, մարդկանց աչքերը բացվում են):

Չխաբնվես քեզ ծառայող, Արևմուտքից, Սորոս- մորոսից սնվող լրատվականներիդ, ինչպես նաև հարկատուներիս հաշվին ֆինանսավորվող «Հանրային հեռուստաընկերություն» կոչվողի կողմից այս ամենի վերաբերյալ հրապարակումներով, որոնք, որպես կանոն, իրականությունը ծուռ հայելու մեջ են ներկայացնում:

Իսկ, գիտե՞ս, Նիկոլ, թե մարդիկ ինչու են, օրինակ, Վարդան Ղուկասյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը համարում սարքված, ինչու ինքս էլ եմ նույն կարծիքի: Ոչ թե նրա համար, որ Վարդան Ղուկասյանը սուրբ է, այլ հիմնականում այն պատճառով, որ վերընտրվելուց հետո, Գյումրիի քաղաքապետի պաշտոնում պաշտոնավարելու առաջին իսկ օրվանից քաջ իմանալով, որ գտնվում է խոշորացույցի տակ, «իրավապահ» մարմիններիդ և անձամբ քո հսկողության ներքո, և որ իր, իր մերձավորների հեռախոսազրույցները գաղտնալսում են, իրեն և իրենց հետևում, Ղուկասյանը չէր կարող կաշառք պահանջել, այդպես վարվելու համար պետք է խելագար լիներ, իսկ քանի որ նա հոգեկան հիվանդ չէ, Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեղեկատվությանը հավատալ հնարավոր չէ:

Մոռացե՞լ ես, որ Վարդան Ղուկասյանը կասկած չի ունեցել, որ իրեն կգաղտնալսեն: Քաղաքապետի աշխատասենյակում պաշտոնավարման առաջին իսկ օրը նա նույնիսկ ողջունել է իրեն լսողներին. «Էստեղ էնքան հմի ամերիկյան ժուչոկներ ու բաներ են, մեզ նայում են: Տղաներ, տղաներ, տղաներ, բարև ձեզ, բարև ձեզ… »:

Այս մարդն ինչպե՞ս կարող էր կաշառք պահանջել, այն էլ՝ հեռախոսով, երբ այժմ նույնիսկ գրեթե բոլոր բարձր դասարանցիները գիտեն, որ Հայաստանում հեռախոսները զանգվածաբար գաղտնալսվում են, թե՞ վարույթ սարքելու դեպքում այսպիսի հարցեր չեն առաջանում:

Նիկոլ, եթե առաջարկս ընդունես ու ծպտված դուրս գաս մարդամեջ, ինչի հույսը չունեմ, «դուխդ» չի բավի (մեկ էլ տեսար ներսից մատնեցին, դրսում տվին, սատկեցրին), կարող ես հարցնել նաև քո մասին: Շատ, շա՜տ հավանական է, որ սեռական բնույթի խուլիգանական հայհոյանքների շարանը շարանի հետևից լսես, կիրթ մարդիկ կբավարարվեն «պետական դավաճան», «թշնամի» բնութագրումներով: Ահա եթե քեզ այսպես «պատվեն», լավ կլինի նախապես հետդ մեկ շիշ «օրաղ» վերցրած լինես, խմես, կարող է օգնի…

Վարդան Ղուկասյանի պաշտպանի՝ Զարուհի Փոստանջյանի խոսքը

«Ակնհայտ է, որ պատվեր է, և պատվերը գալիս է հենց գիտեք ումից՝ էն ով որ հրապարակեց հոկտեմբերի 1-ին սպառնալիքներ և ցուցումներ». ՀՀ փաստաբանների պալատի անդամ Զարուհի Փոստանջյան:

«Դա բացառվում է, ակնհայտ է, որ բացառվում է: Բացի այդ, նա ընդդիմությունն է ներկայացնում, այսինքն՝ չի հասկանո՞ւմ, որ էդ իր գործողությունները, էդ էժանա … խոշորացույցի տակ պետք է ինքը նման ինչ-որ գործարքների մեջ մտնե՞ր, դա բացառվում է». Զարուհի Փոստանջյան:

Պաշտպանին հոկտեմբերի 20 -ին թույլ չեն տվել Ղուկասյանի պաշտպանությունը ստանձնելու համար Հակակոռուպցիոն կոմիտե մտնել, թեև իրեն որպես պաշտպան ներգրավելու վերաբերյալ քաղաքապետի համապատասխան դիմումը փաստաբանի ձեռքին է եղել:

«Այսինքն, եթե խնդիր չունեք, արդար քննություն եք կատարում, ուզում եք ինչ-որ բան բացահայտել, դե մարդու հիմնարար իրավունքն էլ հարգեք, բա ինչի՞ չեք հարգում էդ հիմնարար իրավունքը». Զարուհի Փոստանջյան:

Ղուկասյանի պաշտպանն ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, պատասխանը կարճ է եղել՝ «Ձեզ հետ կապ կհաստատենք»:

Փոստանջյանի հավաստմամբ, խախտվել են իր պաշտպանյալ Վարդան Ղուկասյանի իրավունքները, Ղուկասյանը հոկտեմբերի 20- ից նույնիսկ չի սնվել, պարզապես իրենց թույլ չեն տվել սնունդ փոխանցել:

«24 ժամ չի սնվել, ո՞րտեղ պետք է սնվեր, մենք սնունդ փորձել ենք փոխանցենք, ասել են՝ դա չի կարելի: Հիմա 24 ժամ սնունդ չեն տվել, հագուստը չի փոխել, հիգիենայից չի օգտվել». Զարուհի Փոստանջյան:

Հակակոռուպցիոն դատարանը Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը կալանք ընտրելու հարցը քննել է հոկտեմբերի լույս 21- ի ամբողջ գիշեր, Գյումրիի քաղաքապետին 2 ամսով կալանավորելու և համայնքի ղեկավարի լիազորությունները կասեցնելու հակիրճ որոշումն առավոտյան հրապարակել: Որոշման հիմնավորումը, մանրամասները չեն հրապարակվել, որոշման ամբողջական շարադրանքը չի տրվել փաստաբանին, փոխարենը տրվել է որոշման մասին 2 էջանոց քաղվածք, իսկ Փոստանջյանը սպասել է որոշման ամբողջական շարադրանքին, որպեսզի բողոքարկի այն:

«Լավ ջրվեց էս որոշումը, շատ լավ ա, որ ջրվել ա, էս ա ձեր կայացրածը, էս սրանով մարդուն կալանավորել են, տարել են կալանավայր երկու ամսով և քաղաքին զրկել են քաղաքապետի ղեկավարումից»,- նկատի ունենալով, որ երևանյան անձրևը թրջել է վերոնշյալ քաղվածքը, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողներին ասել է Զարուհի Փոստանջյանը:

Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանը նախաձեռնված վարույթը համարում է քաղաքական հետապնդում:

Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար էր և Վեհարանի գրոհի փորձարկում. իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան

«Քաղաքական տարբեր հարթակներից հայտարարում էին, որ շուտով ձերբակալելու են Վարդան Ղուկասյանին, և ձերբակալեցին,- «Oragir.News»– իհետզրույցում անդրադառնալով Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը, ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։- Սա ինքնին խոսուն փաստ է։ Այս տարի երկու ընդդիմադիր քաղաքապետ է ընտրվել. մեկը՝ սպանվեց, մյուսը՝ ձերբակալվեց։ Սա մտածելու տեղիք է տալիս, թե արդյոք Հայաստանում ժողովրդավարական հաստատություններից առաջինը՝ ընտրական գործընթացը, գոյություն ունի՞, թե՞ գոյություն չունի»:

Այո, չենք մոռացել, որ իր տան բակում սպանեցին Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանին:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ սա քաղաքական հաշվեհարդար էր՝ հաշվի առնելով ԱԱԾ աշխատակիցների և իրավապահների բիրտ գործողությունները, Մելիքյանը նկատել է․

«Սա քաղաքական հաշվեհարդար էր և նաև Վեհարանի գրոհի նախապատրաստություն, կամ՝ ավելի ճիշտ՝ փորձարկում, որովհետև ողջ ոստիկանական և իրավապահ համակարգն էդտեղ էր։ Ես դա նաև էդ տեսանկյունից եմ դիտում։ Կարծում եմ՝ շատ հավանական է, որ այս շաբաթն էլ սկսենք Վեհարանում էդքան ուժերի կուտակումից և այլն․․․ այս ամեն ինչը փոխկապակցված եմ համարում»։

Մեկնաբանելով իշխանության վարքագիծը, Մելիքյանն ասել է. «Արևմուտքը նրանց տվել է քարտ- բլանշ, դրա հիման վրա ինչ ուզում՝ անում են։ Այդքան բան»։

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 184

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ