ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

«Խաչակրաց արշավանք»՝ առանց ճանապարհային քարտեզի

«Խաչակրաց արշավանք»՝ առանց ճանապարհային քարտեզի
01.02.2026 | 15:11

1212 թվականին Ֆրանսիայի և Գերմանիայի հազարավոր երեխաների ու պատանիների թվում էր, թե կարող են ազատագրել Երուսաղեմը արաբական տիրապետությունից։

Զենքին չտիրապետող և անգամ ճանապարհը չիմացող ինքնավստահ երեխաների 20000-անոց խումբը շարժվեց դեպի Երուսաղեմ, արդյունքում` երեխաների ու պատանիների խաչակրաց արշավանքը ավարտվեց ոչ թե Պաղեստինում, այլ՝ Ալժիրում, ուր նրանց տեղափոխել էին Հռոմից` գերության հանձնելու, ընդ որում, Հռոմ հասել էր ընդամենը 4000-ը. մնացածը ճանապարհին մահացել էին։

Հիմա, երբ տեսնում եմ, թե քաղաքական զինանոցին և քաղաքական ճանապարհի քարտեզին չտիրապետող տարբեր տարիքի ինքնավստահ երեխաների խմբեր ինչպես են փորձում ազատագրել Հայաստանը, հասկանում եմ, որ այդ ցանկությունները ևս, ըստ էության, ավարտվելու են պայմանական Ալժիրներում գերությամբ...լավագույն դեպքում։

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 4350

Մեկնաբանություններ