Սիրելի քրիստոնյաներ, առաջին հերթին փառք տանք Աստծուն, որ լսվեցին բոլորի աղերսագին աղոթքները և պատանի Դավիթը ազատ արձակվեց, քանի որ.
«Գթասիրտ, ողորմած է Տէրը, համբերատար ու ողորմաշատ» (Սաղմ. 102:8):
«Նա, որ յաւիտեան պահպանում է ճշմարտութիւնը,եւ զրկեալներին արդարութիւն շնորհում. Տէրը հաց է տալիս քաղցածներինեւ արձակում բանտարկեալներին» (Սաղմ. 145:7):
Շնորհավորում եմ Դավիթի մայրիկին, եղբորը, հարազատներին, Սուրբ Աննա եկեղեցու համայնքին, փաստաբաններին, դասընկերներին, նստացույցի մասնակից կանանց, բոլոր հանրային կարծիք ու դիրքորոշում հայտնած մարդկանց: Աստված ձեզ շատ օրհնի:
Իսկ սա Դավիթի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի հայտարարությունն է.
ԿԱՐԵՎՈՐ
Հսկող դատախազի որոշմամբ, վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից:
Սամվել դպիր Գրիգորյան