ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Ազատությո՛ւն Արթուրին և քաղաքական հետապնդման ենթարկվող բոլոր քաղաքացիներին

Ազատությո՛ւն Արթուրին և քաղաքական հետապնդման ենթարկվող բոլոր քաղաքացիներին
17.08.2025 | 12:09

Նայում ես «Սրբազան շարժման» գործով կալանավորված անձանց առնչվող խայտառակ ապօրինությունները, մեկը մեկի հետևից պայթող իրավապահ համակարգի և իշխանական քարոզչամեքենայի կեղծ մեղադրանքները ու այս պայմաններում բանտերում տասնյակներով անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներ կան:

Մեկ ամսից ավելի ժամանակ է անցել, ինչ իշխանությունները հրատապ կարգով ԱԺ բերեցին մեր գործընկեր Արթուր Սարգսյանին անձեռնամխելիությունից, այնուհետև` ազատությունից զրկելու նախաձեռնությունը, հեքիաթային մեղադրանքներ վերագրեցին, վերջում էլ` խուժանապետությանը հատուկ սադրանք հրահրեցին:

Արթուրին շատերն են ճանաչում` որպես ազնիվ, նվիրված ու պատվախնդիր մարդու, ով վաղուց իշխանության թիրախում էր և պարզապես առիթ էին փնտրում, վերջինիս ազատությունից զրկելու և քաղաքական պրոցեսներից դուրս թողելու համար:

4 տարի առաջ էլ անօրինական ձևով Արթուրին կալանավորեցին, սակայն վերջինս շարք վերադառնալուց անմիջապես հետո, լծվեց իշխող ռեժիմի դեմ պայքարին:

Ազատությո՛ւն Արթուրին և քաղաքական հետապնդման ենթարկվող բոլոր քաղաքացիներին:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2673

Մեկնաբանություններ