ԱԼԵՔՍԵՅ ՄԻԼԼԵՐ- Գազն էլ թանկացրինք, բայց էս պնդաճակատ հայերը դեռ կպած են իրենց հող ու ջրին:
ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎ- ՈՒրեմն, էնքան կթանկացնենք, մինչև Հայաստանում մնա մեկ հայ, էն էլ` ցուցադրելու համար:
Վերջին շրջանում հետաքրքիր ու աննկատ փոխվում է մեր հարևան Թուրքիան: ԵՄ-ը բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով հայտարարում է, որ Թուրքիան ԵՄ անդամ դառնալ չի կարող և Ռուսաստանի ու Իրանի պես հանդիսանում է սպառնալիք: Էրդողանը Եվրամիության հասցեին է կոշտ սպառնալիքներ հնչեցնում: Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները լարված են...