ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

«Վարդուհի» արվեստի դպրոցի բացառիկ ներդրումը

«Վարդուհի» արվեստի դպրոցի բացառիկ ներդրումը
13.07.2026 | 13:11

Արդեն տասնմեկերորդ տարին «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի Գյումրիի «Վարդուհի» արվեստի դպրոցը (հիմնադրամի տնօրեն՝ Գագիկ Լաճիկյան) մեծանուն ազգային բարերարի ծննդյան օրը շրջանավարտներին է հանձնում ավարտական վկայագրեր։ Ավանդույթի ուժով այն այս անգամ էլ վերածվեց տոնակատարության, որին Երևանից, Էջմիածնից, Շվեյցարիայից, Միացյալ Նահանգներից մասնակցելու էին եկել մեկ տասնյակից ավելի հյուրեր։

Միջոցառումը, որ համընկել էր Վարդավառի տոնակատարությանը, կրթօջախի գեղարվեստի, դասական պարի, երաժշտական բաժինների սաների համատեղ ուժերով վերածվեց յուրօրինակ հանդես-ստուգատեսի՝ ներկաներին պարգևելով գեղեցիկի հետ հանդիպման հրաշալի պահեր ու զգացողություններ։ Ի դեպ, սաների մեջ արդեն իսկ կան միջազգային մրցույթների հաղթողներ։

Կրթօջախի սաներին իրենց սրտի խոսքն ասելու, ինչպես նաև ավարտական վկայագրերը հանձնելու պատիվն ունեցան նաև Հայ-շվեյցարական բանկի փոխնախագահ, բարերար Գրիգոր Մովսիսյանը, Շվեյցարիայից ժամանած «Միասին» հիմնադրամի նախագահ Աստղիկ Մարանջյանը։

Առիթից օգտվելով՝ ասենք, որ կրթօջախի կայացման, պահպանման, կենսունակության ապահովման մեջ իրենց բառիկ ներդրումն ունեն Լաճիկյան եղբայրները, ուսումնական գործընթացի կազմակերպիչ Նվարդ Եղոյանը, ողջ ուսուցչական կազմն ընդհանրապես, որից յուրաքանչյուրն իր գործի կատարյալ պրոֆեսիոնալ է, ուսուցչի բարձր կոչման նվիրյալ, ինչի շնորհիվ «Վարդուհի» արվեստի դպրոցն իր բացառիկ ներդրումն ունի Գյումրիի ու առհասարակ տարածաշրջանի աճող սերնդի գեղագիտական դաստիարակության, երկրի արժանի քաղաքացի դաստիարակելու պատվաբեր գործում։

Մարտին Հուրիխանյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 10987

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ