08.06.2012|
00:25
Շաբաթվա սկիզբը բնապահպանության ոլորտում նշանավորվեց Բնապահպանության միջազգային օրով, որը նշվեց հունիսի 5-ին` ՀՀ բնապահպանության թանգարանում։ Բաժակաճառերի, երգչախմբի ուղեկցությամբ Հայաստանի բնապահպանները շնորհավորեցին իրար, իսկ բնապահպանության նախարարի պաշտոնակատար ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ մի քանի աշխատակիցների պարգևատրեց գերատեսչական ոսկե մեդալով։