«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին հրադադարն է այս տարածաշրջանում

Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին հրադադարն է այս տարածաշրջանում
24.06.2025 | 15:01

Նախ՝ սա խաղաղություն չէ, այլ՝ հրադադար:

Երկրորդ՝ խաղաղության հասնելու համար առնվազն անհրաժեշտ է անցնել երկար և դժվար ճանապարհ։ Մենք էլ հրադադար ենք ստացել 2020 թվականին, սակայն մինչև հիմա խաղաղության դարաշրջանը դեռ չի երևում։

Ավելին, Իրանի և Իսրայելի միջև ընթացած պատերազմում որևէ մեկը լիարժեք հաղթող կամ պարտված չէ։ Կողմերը պարզապես որոշել են կանգ առնել ճիշտ ժամանակին՝ գերտերության հորդորով (և հնարավոր է՝ միջնորդությամբ)։

Եթե որևէ մեկին թվում է, թե Իրանը և Իսրայելը կարող են գտնել այնպիսի լուծումներ, որոնք միաժամանակ ընդունելի լինեն թե՛ Իսրայելի, թե՛ Իրանի, և նույնիսկ ԱՄՆ ժողովրդի համար, ապա նա լուրջ սխալվում է։ Վերջիվերջո, սա ոչ առաջին, ոչ էլ վերջին հրադադարն է այս տարածաշրջանում։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կրկնեմ՝ մեր կենսական շահը ռուս-ամերիկյան և իրանա-ամերիկյան հարաբերությունների կայունացման մեջ է։

Խաղաղությունը լավ բան է, բայց մուրալով չի տրվում։ Իսկ Իրանը և Իսրայելը լավ գիտեն դրա գինը։

Վերջիվերջո, միայն վերջին 15 ամիսների ընթացքում սա արդեն երրորդ ուղիղ բախումն էր այս երկու երկրների միջև։

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 7355

Մեկնաբանություններ