Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ի՞նչ է նշանակում «ՄԱԿ-ի կանոնադրությանը չհամապատասխանող ուժի կիրառում»

Ի՞նչ է նշանակում «ՄԱԿ-ի կանոնադրությանը չհամապատասխանող ուժի կիրառում»
12.08.2025 | 10:40

Արդյո՞ք կա «ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխանող ուժի կիրառում» և ո՞րն է դա:

Վաշինգտոնում նախաստորագրված չգիտեմինչում նշվում է, որ կողմերը պետք է զերծ մնան «ՄԱԿ-ի կանոնադրությանը չհամապատասխանող ուժի կիրառումից»:

Հիշեցի:

Փոքր էի:

«Время» լրատվական ծրագրով անընդհատ հաղորդում էին, որ «Советский Союз ввел в Афганистан ограниченный контингент войск»:

Մինչ օրս չէի կարողանում հասկանալ. արդյո՞ք զինվորական կոնտինգենտը կարող է «неограниченный» լինել:

Այժմ, կարդալով Վաշինգտոնում նախաստորագրված չգիտեմինչը վերջապես հասկացա, որ, եթե կարող է լինել «ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխանող ուժի կիրառում», ապա «неограниченный контингент»-ն ի՞նչ է, որ չլինի:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1367

Մեկնաբանություններ