Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ռուսաստանն արել է այն, ինչ ձեռնտու է կայսրությանը

Ռուսաստանն արել է այն, ինչ ձեռնտու է կայսրությանը
24.08.2025 | 13:06

Ռուսաստանի հարցում և, ընդհանրապես, բոլոր մեզնից շատ ուժեղների հարցում, մենք և մեզ նման թույլերն ու կիսաթույլերը միամտորեն, թե աշխարհի հիմնական գործերից շատ հեռու լինելով, անհուսորեն լող են տալիս խորին թյուրիմացությունների ծովում։

Աշխարհի բոլոր ուժեղները իրենցից թույլերի հետ վարվում են այնպես, որ նրանցից առավելագույն շահ ստանան, քաղաքական, ռազմական, տնտեսական, բարոյական և այլ իմաստներով, այդ թվում անելով նրանց լավություններ ու վատություններ, որպեսզի պլյուս-մինուսի բալանսում իրենք ամենամեծ օգուտով դուրս գան։

Իսկ այդ լավությունների ու վատությունների հարաբերական չափը ուղիղ գծով կախված է նրանից, թե ուժեղի շահը ինչքանով է բռնում իրենից թույլի շահի հետ, և ինչքանով է թույլը ունակ կարիքի դեպքում հակառակվել ուժեղին։

Եկեք մի պահ մեր հարցը դնենք մի կողմ և փորձենք հասկանալ Ռուսաստանի և Չեչնիայի հարաբերությունների դեպքը։

Ելցինի իշխանության ժամանակ թույլ կայսերական մոտեցումը չէր իմանում, թե ինչ անի ապստամբ Չեչնիայի հետ։

Պուտինի իշխանության գալուց հետո Ռուսաստանի կայսերատիպ քաղաքականությունը, ելնելով իր շահից, ճնշեց ապստամբությունը։

Հետո էլ, նույն կայսերական քաղաքականությունը հարմար գտավ ծաղկեցնել հնազանդված ապստամբների երկիրը, այնպես, որ Չեչնիան հիմա Եվրոպայի ամենից ծաղկուն անկյուններից մեկն է։

Բայց, ինչպես ուրիշ ցանկացած քաղաքականություն, այնպես էլ կայսերական քաղաքականությունը կարող է պարունակել սխալներ, որոնք եթե չլինեին, ոչ ապստամբությունը կլիներ, ոչ էլ այն ճնշելու կարիքը, հետո էլ ահռելի ծախսերով ծաղկացնելու կարիքն էլ չէր լինի։

Նույնը՝ Ուկրաինայի հարցում, որտեղ պրոբլեմներն առաջացան Ռուսաստանի կողմից ոչ հետևողական քաղաքականության պատճառով, որի ընթացքում Չերնոմիրդինը Կիևում հիմնականում զբաղված էր աֆորիզմներ ու սուր խոսքեր գեներացնելով և այդ էլ այն դեպքում, երբ հակառուսական տրամադրությունները սրընթացորեն ու բացահայտ կերպով աճում էին։

Հիմա մնում-մնում ասում են, թե քանի հարյուր միլիարդի լավություններ են արել անշնորհակալ ու թշնամացող Ուկրաինային։

Բայց ոչ մեկը չի ուզում հիշած լինել, որ ուրիշը ընդամենը 5 միլիարդով կարողացավ անել հակառակը։

Նույնը՝ Ադրբեջանի հարցում, երբ Ղարաբաղին տիրանալու համար նրա հարատև քծնանքը ընդունվեց որպես հավատարմության նշան՝ չտեսնելով կամ էլ չնկատելու տալով Ալիևների բացահայտ դրեյֆը դեպի Արևմուտք։

Մի պրոցես, որի հաջողության գործում պակաս դեր չուներ ռուսական ոչ անհայտ գործիչներին կաշառելը և բացահայտորեն պրոադրբեջանական լոբբի ստեղծելը Ռուսաստանում, որի զոհը դարձավ նաև Հայաստանը, անկախ նրանից, որ այդ գործում մեր լուման էլ պակասը չէր։

Նույն աշխարհաքաղաքական խաղերը թուրքական աշխարհի հետ, ընդհուպ մինչև քրիստոնեամուսուլմանական քաղաքակրթթության մասին բարբաջանքատիպ փսևդոփիլիսոփայությունը, և այդ էլ այն դեպքում, երբ թուրքերը դեսպան, օդաչու և ուղղաթիռ էին խփում՝ առանց վախենալու։

Եթե հիմա էլ վերադառնանք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հարցին, ապա նրա կողմից այն եղել է նույն կայսերականը և ուրիշը լինել չէր էլ կարող, քանի որ աշխարհը կառուցված է ուժի ու շահի վրա, և այդ իմաստով ռուսների աչքում մենք ուրիշներից չենք տարբերվում։

Մյուս կողմից էլ, աշխարհի գործերից և նրա շարժիչ ուժերը հասկանալուց շատ հեռու լինելով, մեզ միշտ միամտորեն թվացել է, թե ռուսները հատուկ դրական վերաբերմունք ունեն մեր նկատմամբ, և ավելի մեծ հավատով ենք փարվել նրանց։

Այնինչ, նրանց հետ մեր ունեցած հարաբերությունների հիմքում ընկած միակ բանն այն է եղել, որ մեր շահերը որոշ հարցերում համընկել են, ոչ ավելի։

Բայց եղել են նաև հարցեր, որտեղ մեր շահերը ոչ միայն չեն համընկել, այլ եղել են լրիվ հակառակը, և նույն կայսերական քաղաքականությունը դիմել է բացահայտ հակահայ քայլերի, որոնք մեր տեսանկյունից այնպես են ներկայացվում, իբր նրանք սխալվել են։

Այնինչ, նրանք չեն սխալվել, այլ արել են այն, ինչը ձեռնտու է կայսրությանը, ներառյալ՝ 1903-ի եկեղեցական գույքի բռնագրավումը, արհեստական նահանջը Վանից և այլն։

Բայց, ընդհանուր առմամբ, նրանց կայսերական մտածողությունն արել է նաև բացահայտ սխալներ՝ առաջնորդվելով այն սկզբունքով, թե մեզնից ուր պիտի փախչեն խեղճուկրակները։

Սակայն, այդ ամեն ինչից բացի, եղել են նաև գաղափարական բնույթի ավելի մասշտաբային սխալներ, հատկապես՝ թուրքերի հետ կապված, որոնց արդյունքում Աթաթուրքը խաբեց Լենինին՝ ստանալով նրանից ծայրահեղ անհրաժեշտ ամեն ինչ, հետո էլ անցնելով հակառակ լագերը։

Մեր օրերում էլ նույն կարգի սխալ էր, ստիպված, թե սխալ աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով, ամեն հարցում թուրքերին ու ազերիներին զիջման գնալը և ընդհուպ մինչև այդ քայլը գաղափարապես հիմնավորելու փորձերը։

Ինչևէ, պրոցեսները դեռ ընթացքի մեջ են, բայց Ադրբեջանի ու անձամբ Ալիևի պահվածքը ցույց է տալիս, որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական հաշվարկները առնվազն մասամբ և, հատկապես, իրենց հակահայկականությամբ, սխալ են եղել, որի անմիջական բազմաթիվ նշաններից մեկը Սերգեյ Մարկովին Ռուսաստանում ինոագենտ ճանաչելն է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1686

Մեկնաբանություններ