Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ո՞Ւմ ձեռքի գործն է

03.06.2008 | 00:00

Մայիսի 28-ին Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 10 շենքի մոտ անհայտ անձինք ծեծել էին «Հիմա», «Սկսելա» երիտասարդական շարժումների ղեկավար Արսեն Խառատյանին, որը ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի և ազգային փոքրամասնությունների վարչության նախկին ղեկավար Հրանուշ Խառատյանի որդին է (հիշեցնենք, որ Հրանուշ Խառատյանը 2008թ. ՀՀ նախագահի ընտրություններից հետո հրաժարական էր տվել): Արսեն Խառատյանը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով, հաճախակի էր լինում Հյուսիսային պողոտայում և մասնակցում երիտասարդների կազմակերպած բոլոր ակցիաներին: Երեկ Արսեն Խառատյանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ շեշտեց, որ եթե իր նկատմամբ կիրառված բռնության մեղավորները չբացահայտվեն, ուրեմն դա իշխանությունների ձեռքի գործն է: Ոստիկանության լրատվության բաժնից էլ հայտնեցին, թե որևէ նոր բան ասել չեն կարող, բացի այն հաղորդագրությունից, ինչը տեղադրված է ոստիկանության կայքում: Իսկ ոստիկանության կայքում նշված է. «Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 12659

Մեկնաբանություններ