Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ղպտի եկեղեցում ինձ ամենաշատը զարմացրեց ահա այս սրբապատկերը

Ղպտի եկեղեցում ինձ ամենաշատը զարմացրեց ահա այս սրբապատկերը
30.07.2025 | 13:07

Աստվածաշնչյան կերպարների, 3-րդ, 4-րդ դարի ճանաչելի սրբերի կողքին՝ այն տեղ էր գտել պատկերաշարի ամենապատվավոր հատվածներից մեկում։

Ովքե՞ր են այս տղաները։ Ի՞նչ գործ ունեն Սբ.Գևորգի, Սբ.Մինասի կողքին։

Քահանան բացատրեց, որ 2015-ին Լիբիայում իսլամիստների ձեռքով նահատակված 21 տղաներն են (20-ը՝ ղպտի, մեկը գանացի՝ վերջին պահին նրանց հավատքին միացած), որոնք հրաժարվել են կյանքը խնայելու դիմաց ուրանալ Քրիստոսին ու ենթարկվել են գլխատման:

Ասաց՝ նրանք հռչակվել են տոնելի սրբեր, և Ղպտի շատ եկեղեցիներում կարելի է տեսնել նրանց սրբապատկերները (պարտադիր՝ մեկը սևամորթ):

Նաև ասաց, որ Կաթոլիկ եկեղեցին ևս վերջերս այդ 21 նահատակներին դասել է տոնելի սրբերի շարքին։

Երբ քահանան պատմում էր այդ պատմությունը՝ դառնությամբ հիշեցի 2020-ի սեպտեմբերի 27-ը. ԱԺ ամբիոնից գերագույն սրբապիղծը ղժղժում էր, որ ինքը պատրաստ է նահատակվել հանուն հայրենիքի, իսկ հետո ուրացավ Արցախն ու տասնապատկեց «ախռանան»։

«Ես պատրաստ եմ նահատակության», - ղժղժացողը, որպես կանոն, պատրաստ է լինում ճիշտ հակառակին՝ ուրացման։

«Ես բարեպաշտ եմ», - ղժղժացողն էլ, որպես կանոն, լինում է կեղծավոր ու չարամիտ։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 1156

Մեկնաբանություններ