Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնական կայքին տված հարցազրույցում քաղաքական հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, մեկնաբանելով իրավիճակը Հարավային Կովկասում, հայտարարել է.
«Իսլամի ժամանակներից ի վեր Իրանը երբեք այսքան ուժեղ, անկախ և ազդեցիկ չի եղել։
Այդ ուժի դրսևորումներից էր Իրանի կոշտ և վճռական արձագանքը Հարավային Կովկասի ճգնաժամին։
Երբ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» անվան տակ որոշ պետություններ ձգտում էին Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցություն ստեղծել ՝ Հայաստանը մասնատելու և Իրանը Եվրոպայից կտրելու նպատակով, Իրանը մեծ զգոնությամբ և ուժով կանգնեց այդ դավադրության դեմ և կանխեց այն։
Ինչպես խոստովանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ամեն ինչ պատրաստ էր այդ միջանցքը գործարկելու համար, Բայց հենց Իրանն էր, որ թույլ չտվեց, որ այն իրականանա:
Սա ապացուցում է, որ Իրանն ի վիճակի է ինքնուրույն, առանց Ռուսաստանի մասնակցության, իր իմաստուն քաղաքականությամբ ապահովել Կովկասի անվտանգությունը և թույլ չտալ ՆԱՏՕ-ի մուտքը տարածաշրջան:
Իրանի ներկայությունը Հարավային Կովկասում ոչ միայն պաշտպանում են երկրի ազգային շահերը, այլև հզոր խոչընդոտ է հանդիսանում արտաքին միջամտության դեմ: Իրանին հաջողվել է խափանել ևս մեկ միջազգային դավադրություն իր դեմ։ Զանգեզուր նախագծի վերջնական նպատակը հյուսիսից Իրանի մեկուսացումն էր և հարավից Ռուսաստանի շրջափակումը, բայց այդ ծրագիրը նույնպես ձախողվեց»։
Հայկ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻ ՖԲ էջից