Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Վտանգներն այլևս չեն սպառում երեխաներին համացանցում

Վտանգներն այլևս չեն սպառում երեխաներին համացանցում
08.02.2019 | 12:23

Թեստավորման անկախ AV-TEST լաբորատորիան ստուգել է ծնողական հսկողության տարբեր լուծումների արդյունավետությունը և, արդյունքում պարգևատրել Kaspersky Safe Kids-ին երեք APPROVED հավաստագրերով։ Անկախ փորձագետները բարձր են գնահատել «Կասպերսկի Լաբորատորիա»-ի լուծման՝ կիբեռսպառնալիքների և երեխաների համար անցանկալի բովանդակության արգելափակման արդյունավետությունը երեք հիմնական հարթակներում՝ Windows, Android և iOS։ Ընդ որում, Kaspersky Safe Kids-ում ծնողներն իրենք կարող են ընտրել, թե որ բովանդակությունն են համարում անցանկալի իրենց երեխայի համար, և կատարել համապատասխան կարգավորումներ։

«Երբեմն ծնողների համար դժվար է լինում։ Ինչպես ցույց է տալիս մեր հետազոտությունը, ժամանակակից երեխաների 85%-ը չի կարող գեթ մեկ օր ապրել առանց թվային սարքերի։ Ընդ որում, միայն յուրաքանչյուր երրորդ ծնողն է կարծում, որ կարող է հսկել, թե ինչ է անում երեխան համացանցում և որքան ժամանակ է անցկացնում սարքով։ Այնպես որ, ծնողական հսկողության հատուկ տեխնոլոգիաների օգնությունն այդ հարցում տեղին կլինի,- նշել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի սպառնալիքների հետազոտության վարչության ղեկավար Թիմուր Բիյաչուևը։- Մենք շատ ուրախ ենք, որ համացանցային սպառնալիքներից երեխաների պաշտպանության մեր լուծումն այդչափ բարձր գնահատական է ստացել անկախ հետազոտողներից։ Հեղինակավոր փորձագետների նման թեստավորումները և հանձնարարականները ոչ միայն յուրահատուկ ուղեցույց են վերջնական օգտատերերի համար, այլև ՏՏ-ինդուստրիայի խաղացողներին ցույց են տալիս, թե որ տեխնոլոգիաներն են իրականում աշխատում և որոնք է անհրաժեշտ զարգացնել»։

Դիտվել է՝ 3588

Մեկնաբանություններ