Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Որևէ ուժ չունեցող թույլի շահերը պարզապես անտեսվում ու մոռացվում են

Որևէ ուժ չունեցող թույլի շահերը պարզապես անտեսվում ու մոռացվում են
14.04.2024 | 07:44

Պետք է հաշտվել այն մտքի հետ, որ եթե դու ուժ չունես, ապա ուրիշների կրիտիկական որոշումներին խառնվելու փորձերը անմիտ ու պատրանքային են, քանի որ հզորների պայքարը միմիայն մերկապարանոց շահով է կառավարվում։

Բացի դրանից, քանի որ հզորների մրցակցային պայքարը ծավալվում է նրանց հնարավորությունների վերին սահմանների մոտ, առանց շատ մոտենալու կրիտիկական սահմանին, որտեղ և՛ պոտենցիալ հաջողությունն է, և՛ տապալվելու ռիսկը, ապա այդ պայմաններում որևէ ուժ չունեցող թույլի շահերը պարզապես անտեսվում ու մոռացվում են։
Սա բնական ու հասկանալի է, քանի որ անկոմպրոմիս պայքարը պահանջում է ուժերի գերագույն լարում, որի ընթացքում ուրիշ որևէ մեկի շահը իսպառ մոռացվում է։
Հարցի լուծումը միմիայն ուժ ունենալն է, լինի դա սեփական ուժ, թե հուսալի դաշնակցի կողմից տրամադրվող օգնություն։
Իսկ եթե այս երկուսի վրա էլ քո ձեռքով խաչ ես քաշում, ուրեմն, պրոբլեմներն ավելի խորքային են։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2115

Մեկնաբանություններ