Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Եթե ՀՈՂԻԴ համար չես պայքարում, ապա մի օր կորցնելու ես ամեն ինչ

Եթե ՀՈՂԻԴ համար չես պայքարում, ապա մի օր կորցնելու ես ամեն ինչ
13.12.2024 | 14:11

Առավոտից մսավաճառների սկանդալային «սպանդ» է: Մսերն առգրավել են, մսավաճառներից մեկը նույնիսկ ինքնահրկիզման փորձ է արել:

Նախ նշենք, որ ԳՈՒՄ-ի շուկայի մսի վաճառքը 6 տարի է, ինչ բացարձակ հակասանիտարական վիճակում է իրականացվում, այնպես որ, նույնիսկ այդ հատվածներով անցնելն է թվում առողջության համար վտանգավոր: Ապա նշենք, որ սրանք, իշխանության գալուց ի վեր, խոսում են սպանդանոցները վերազինելու և գործի դնելու մասին: 6 տարի համակարգային ոչ մի բան չի արվել, գործող սպանդանոցները ևս հակասանիտարական վիճակում են, և ահա, մի օր մտնում են շուկա և, մսավաճառին ֆինանսական մեծ վնաս պատճառելով, առգրավում են ապրանքը: Սա անարխիա է, ահաբեկչություն, և մենք ՔՊ-ի այս գործելաոճին նոր չենք ծանոթանում, բայց սա օրինաչափ է, որովհետև.

-Արցախ հանձնող-վաճառող-նվիրող, արցախցուն անպաշտպան և անտուն թողնող իշխանությունից ՀՀ քաղաքացու հանդեպ հարգանք կամ հոգատարություն ակնկալելն առնվազն միամտություն է, հիմարություն: ՔՊ-ի համար ՀՀ ցանկացած քաղաքացի «մսացու» է, «կթու կով» է, «հարկվելու մատերիալ», «կենդանի վահան»:

Ի՞նչ է անում ՔՊ-ն. 6 տարի իշխանավարելուց հետո հանկարծ հիշել է, որ երկրում խնդիրներ կան՝ անհապաղ լուծման ենթակա: Մինչդեռ երկրում 1 խնդիր կա անհապաղ լուծման ենթակա, և այդ խնդիրը ՔՊ-ն է:

Հ.Գ. Ինքնահրկիզվողներ չեղան, երբ Արցախ հանձնվեց, ՀՀ-ի անունից կապիտուլյացիա ստորագրվեց, հայաթափվեց: Օրինաչափ է ամենը, արդար է:

Կոչ եմ անում լրագրողներին տուժած քաղաքացիների հետ շփումներում անպայման նշել այս օրինաչափությունը և կյանքի էլիքսիրի նման կաթեցնել իշխանության անարխիայից տագնապահար եղած քաղաքացիների ականջին. եթե ՀՈՂԻԴ համար չես պայքարում, ապա մի օր կորցնելու ես ամենը, քանի որ ամենը քեզ հենց այդ ՀՈՂՆ է տալիս:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2477

Մեկնաբանություններ