«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Անհրաժեշտ է թույլ չտալ լարվածություն Հարավային Կովկասում

Անհրաժեշտ է թույլ չտալ լարվածություն Հարավային Կովկասում
26.03.2025 | 11:02



Երեկ Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ-ի պետքարտուղար Մ. Ռուբիոն և Թուրքիայի արտգործնախարար Հ. Ֆիդանը։

Հանդիպման արդյունքներով ամերիկյան կողմի տարածած կարճ հաղորդագրության մեջ նշված է.

«Պետքարտուղարը խնդրել է Թուրքիային՝ աջակցելու Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղությանը»։

Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ը փորձում է զսպել Թուրքիա-Ադրբեջան դաշինքին՝ Հայաստանի վրա նոր հարձակում սկսելուց։

Օրեր առաջ այդ մասին էր նշել նաև ամերիկագետ Սուրեն Սարգսյանը. «Թրամփն այժմ կենտրոնացած է Իրանի հետ հնարավոր բանակցություններ սկսելու կամ այլ կերպ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու վրա։ Ցանկացած այլ ֆոնային գործընթաց, որը կարող է խանգարել այս հիմնական առաջնահերթություններին, Թրամփին պետք չէ։ ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր։ Հետևաբար, անհրաժեշտ է Ադրբեջանին (Թուրքիային) զերծ պահել արկածախնդրությունից և թույլ չտալ լարվածություն Հարավային Կովկասում»։

Սա չի նշանակում, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն հարձակվի։ Քանի դեռ Հայաստանում ներկայիս կապիտուլյանտական խմբավորումն է իշխում, հարձակման ու պատերազմի վտանգը շատ մեծ է։

Սակայն աշխարհաքաղաքական տեսանկյունից սա (և մի շարք այլ զարգացումներ Սիրիայում, Թուրքիայի ներսում և Ուկրաինայում) մեզ համար փոքր ու ժամանակավոր պատուհան է՝ այդ թվում երկրի ներսում ազգային իշխանությունը վերականգնելու համար։

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 8502

Մեկնաբանություններ