Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Ցավոք, օրինաչափ է, որ խոզ խանձողների կլանը դեռ շարունակում է մնալ իշխանության

Ցավոք, օրինաչափ է, որ խոզ խանձողների կլանը դեռ շարունակում է մնալ իշխանության
04.04.2025 | 20:45

Երբ նախընտրական շրջանում խոսվում էր, որ Գյումրու ընտրությունները խթան են հանդիսանալու սրանց հեռացնելու համար, ամեն ինչ պայթելու է, և ժողովուրդը դուրս գա պայքարի, ես դա նախընտրական քարոզարշավի շրջանակներում ընտրողին մոտիվացնելուն ուղղված քարոզ էի համարում: Որովհետև ես չեմ տեսնում սրանց հեռացնելուն ուղղված զուգահեռ գործընթացներ: Համենայնդեպս, առայժմ չեմ տեսնում: Հիմա նայում եմ՝ ոմանք մնացել են իրենց իսկ քարոզի տակ: Հիմա էլ ասում են՝ պայթյունն արդեն պատրաստ էր, բայց Մարտուն Գրիգորյանը, մի քանի օր ձգձգելով իր որոշումը, վիժեցրեց գործընթացը: Հիմա էլ Մարտունի վրա են ուզում բարդել իրենց ապաշնորհությունը: Իբր իրենք արդեն պատրաստ էին մարդկանց հանել փողոցներ, բայց Մարտունը խանգարեց, հիմա էլ չեն կարող դա անել: Սա շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ: Դուք հասկանու՞մ եք, թե ովքեր են այսօր խցկվել ընդդիմադիր շարքեր, ինչ էժանագին հնարքներ են անում և ինչ կատեգորիաներով են մտածում: Եվ այս ամենը շարունակվում է տարիներով: Մարդկանց մի մասը նյարդային խանգարումներ է ստացել, մի մասը հուսահատվել է, մի մասն էլ արդեն անտարբեր է դարձել: Իսկ այդ սեզոնային նիկոլ հեռացնողները շարունակում են մարդկանց ապուշի տեղ դնել, շարունակում են հիասթափեցնել, ու ոմանք լավ էլ փողեր են բռնում դրա համար: Այստեղ ես արդեն ոչ թե սովորական ապաշնորհություն եմ տեսնում, այլ՝ միտում: Մարդկանց ակտիվ պահում են, երբ մտադրություն ունեն որևէ բան անել, եթե պետք է սպասեք մինչև 2026 թվականի ընտրությունները, չեք կարողանալու մարդկանց այդքան խաբել և ակտիվ պահել: Ցավոք, օրինաչափ է, որ խոզ խանձողների կլանը դեռ շարունակում է մնալ իշխանության:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 9220

Մեկնաբանություններ