ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Ճոխ» սատարում

«Ճոխ» սատարում
31.01.2013 | 18:06

Այս օրերին մամուլն ակտիվորեն քննարկում է Սերժ Սարգսյանին ԲՀԿ-ի կիսասատարման, կիսաաջակցման թեման: Չսատարելու հայտարարությունից հետո Գագիկ Ծառուկյանի ոտքերի տակ հողը երերացել է, երբ հասկացել է, որ այդ քայլով կուսակցությունը քայքայման-փլուզման է գնում: Մեր տեղեկություններով, ԲՀԿ անդամատոմս ունեցող շատ ՀՀԿ-ականներ Ծառուկյանին ասել են, որ բացահայտ սատարելու են ՀՀԿ թեկնածուին: Ասում են` ՀՀԿ-ական «դեսանտը» ԲՀԿ-ում բավականին մեծ է եղել, ու դրանից էլ ավելի է ազդվել Ծառուկյանը:

Նույն աղբյուրի պնդմամբ, ԲՀԿ առաջնորդը դրանից հետո հասկացել է, որ իր կուսակցությունում իրականում հանրապետականներն այնքան շատ են, որ եթե հրապարակավ առճակատման գնա, կկորցնի և՛ կուսակցությունը, և՛ մնացյալը: ՈՒստի, որպեսզի ԲՀԿ-ից միայն անունը չմնա, ու բոլորը, այդ թվում` ինքը, լինեն չաղ ու բախտավոր, հարկավոր է ներքին հրահանգ` «ճոխ» սատարում Սերժ Սարգսյանին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2573

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ