ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Ո՞նց կարող է մարդն այդքան ատել իր քաղաքը»

«Ո՞նց կարող է մարդն այդքան ատել իր քաղաքը»
03.04.2013 | 13:50

«Եթե մի գիշեր դեսանտ իջնի Երևանում, կարող է ավելի քիչ վնաս տալ, քան այն, ինչ այսօր Փակ շուկայի հետ է արվում: Սա հետևանք է այն բանի, որ ժամանակին բարձր չէինք խոսում, ահազանգում, երբ քանդեցին «Երիտասարդական պալատը», «Սևան» հյուրանոցը: «Երիտասարդական պալատը», Փակ շուկան ստացել են պետական մրցանակ: ՈՒրեմն պիտի կասեցնե՞լ պետական մրցանակ տալը: Ով ստանում է, կասկած է առաջանում, որ քանդվելու է: Եթե ճարտարապետությունն այդքան նշանակություն չունի մեր հասարակության համար, մոռանանք վաստակավոր ճարտարապետ և այլ նմանատիպ բաների մասին: Մենք կորցրել ենք մեր պատմական շերտը: Կորցրինք Երևանի կենտրոնը` Հյուսիսային պողոտան: Ոչ մի տեղ չգնալով, առավոտյան զարթնեցինք ու հայտնվեցինք ուրիշ քաղաքում: Ո՞նց կարող է մարդն իր քաղաքն այդքան ատել: Ատելությամբ լցված մարդիկ հնարավորությունները ձեռքներին ամեն ինչ պիտի անե՞ն»,-այսօր ասուլիսում հայտարարեց Ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր ԲԱԴԱԼՅԱՆԸ` հավելելով, որ Փակ շուկայի հետ կատարվածը բարբարոսություն է, որը ոչ մեկը չի կարող կանգնեցնել:
Իսկ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ ՄԻՆԱՍՅԱՆՆ էլ նկատեց, որ սա մեծ կորուստ է, որն իրականացվում է ոչ թե ուրիշի, այլ մեր քաղաքացու, պատգամավորական մանդատ ունեցող անձի կողմից: «Ասում են` զբոսաշրջությունը կզարգանա, եթե ունենանք հյուրանոցներ: Հյուրանոցներ կան, մենք վախենում ենք, որ հետո զբոսաշրջիկը գա ու մենք ցույց տալու բան չունենանք, որովհետև այդ հյուրանոցները դրվում են ճիշտ այն տեղերում, որտեղ պատմամշակութային արժեքներն են»,- ասաց Մինասյանը` տեղեկացնելով, որ բաց նամակներն ուղղված ղեկավար այրերին ոչ մի արդյունքի չեն հանգեցրել: Ավելին, դատախազությունից պատասխան են ստացել, որ «այնտեղ հանցակազմ չկա»:
Ճարտարապետների համոզմամբ, եթե երկրի ղեկավարը «չխառնվի», այս հարցը լուծում չի ստանա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ