Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչու ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն պարտվեցին

Ինչու ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն պարտվեցին
07.05.2013 | 18:36

«Արմեն Ռուստամյանի այն լոզունգը, թե այս ընտրությունները հին օրենսդրությամբ հնարավոր չէ հաղթել ու գործ անել, զրո դուրս եկավ: Քանի որ մեկը, որ չունի ֆինանսական և օլիգարխիական ռեսուրս, կարողացավ հաղթել, իսկ մյուսը` ոչ: Եթե ժողովուրդը ռեալ քաղաքական խումբ կամ թեկնածու է տեսնում, կներեք, բայց թքած ունի փողի էլ, ծանոթությունների, մեքենաներով տանել-բերելու վրա էլ»,-անդրադառնալով ավագանու ընտրություններին, irates.am-ին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը, հավելելով, որ եթե նման ուժ չկա, ժողովուրդը գնում է «մարկետինգային» հարաբերությունների: «Ժառանգության» «հայտնությունը» մեր քաղաքական օրակարգում, քաղաքագետի դիտարկմամբ, Հայաստանի ժողովրդավարական գործընթացի նվաճումն է: «Եթե հիմա Րաֆֆին կարողանա քաղաքացիական հասարակությանը կոնսոլիդացնել ու քաղաքական գործընթացն առաջ մղել, Հայաստանը հնարավորություն կստանա ժամանակի ընթացքում թեքվելու դեպի ազգային զարգացում»,-նկատեց մեր զրուցակիցը` պարզաբանելով, թե ինչու նվազագույն շեմը չհաղթահարեցին մյուս ընդդիմադիր ուժերը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, նա կարծում է, թե նոր համագումար պիտի անեն ու անկեղծ քննարկեն սեփական խնդիրները, եզրակություններ անեն: «Թե չէ, իրենց մարգինալությունը հետևներից գալիս է: Լուսանցքում են հայտնվել: Այն, որ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն այսքան-այսքան տոկոս հավաքեց, ոչ մի նշանակություն, արժեք չունի: Այն ժամանակ այդքան ձայն հավաքեց, որովհետև դիմացը Ռոբերտ Քոչարյանն էր: Հիմա այդ բանն այլևս չկա»,-փաստեց քաղաքագետը` ընդգծելով, որ այսօր Հայաստանին խիստ անհրաժեշտ է լիբերալ ուժ և այդ ուժը, բարեփոխվելու պարագայում, կարող է լինել ՀԱԿ-ը:
ՀՅԴ-ի մասով. «Ոչ թե պիտի կանգնեն, բացատրեն, թե ինչու իրենք չանցան, ինչու ուրիշի փողին գնացին: Վառ օրինակը` Գյումրին: Նախագահական ընտրություններին լինելով ամենաաղքատը, փողի հետևից չգնաց, գնաց Րաֆֆի Հովհաննիսյանի հետևից: Այդ բոլոր փաստարկները ջուրը լցնելու բան են»,-ասաց Շիրինյանը` դաշնակցականներին կրկին հորդորելով իրար գլխի հավաքվել ու քննարկել իրենց խնդիրները, այլապես ՀՅԴ-ն ևս լուսանցքում կհայտնվի: Իսկ այդ փաստը Հայաստանի պես երկրի համար ցանկալի չէ:
Այսուհանդերձ, քաղաքագետի պնդմամբ, չպետք է ՀՀԿ-ն կարծի, որ հաղթանակը հեշտ է իրեն տրվել: «Դա եղել է հանրապետության ղեկավարի հեղինակության շնորհիվ: ՈՒստի պարծենալուց շատ զգույշ պիտի լինեն»,-կարծում է Լևոն Շիրինյանը և կոչ անելում Սերժ Սարգսյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին համագործակցությամբ երկիրը տանել զարգացման արդիականացման ճանապարհով: «Մաղթում եմ նաև իրենց` պահպանողականությունը քարացածության հետ չխառնել, կայունությունն էլ` լճացման,-ՀՀԿ-ին դիմելով խուրհուրդ տվեց նա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3263

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ