Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հոգեդարձը» կփրկի՞ ՀՀՇ-ն

«Հոգեդարձը» կփրկի՞ ՀՀՇ-ն
14.05.2013 | 18:51

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր հայտարարվելու էր ՀՀՇ-ի վերագրանցման մասին: Նախաձեռնողները` Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանը, Արարատ Զուրաբյանը հայտարարությամբ են հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «2013-ի փետրվարի 23-ին ավարտին հասցվեց Հայոց համազգային շարժում կուսակցության կազմաքանդման գործընթացը, որը հետևողականորեն իրականացվում էր տևական ժամանակ: Անվանափոխման պատրվակով, ըստ էության, դադարեցվեց ղարաբաղյան փառահեղ շարժմամբ ծնունդ առած, Հայաստանի երրորդ հանրապետության ակունքներում կանգնած, Հայաստանում ժողովրդավարության և ազատականության ջահակիր ՀՀՇ կուսակցության գործունեությունը»: Նշելով, որ անհամաձայնություն են հայտնել ՀՀՇ-ին ասպարեզից «վտարելու» գործընթացին, նախկին ՀՀՇ անդամները փաստում են. «Վերջին մի քանի տարիներին կուսակցության ներքին ժողովրդավարության խաթարման և անձապաշտական մթնոլորտի արմատավորման պատճառով բազմաթիվ սկզբունքային կուսակցականներ դուրս են մղվել ՀՀՇ-ից»:
Ընդգծելով, որ ՀՀՇ-ի 25 տարվա պատմության մեջ իրենք ևս ներդրում ունեն, հայտարարության հեղինակներն արձանագրում են, որ կուսակցությունը վերագրանցելով ու պահպանելով ՀՀՇ պատմական անունը, իրենց նպատակն է առաջնորդվել ժողովրդավարության, կոլեգիալ կառավարման, գործունեության լիակատար թափանցիկության սկզբունքով և հասնել ժողովրդավարության ու ազատական արժեքների հաստատման:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3599

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ