Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Կոստանյանը ընտրվեց

Կոստանյանը ընտրվեց
01.10.2013 | 04:28

Աժ-ը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց գլխավոր դատախազին: Գևորգ Կոստանյանի օգտնին քվեարկել էին 108 պատգամավորներից 103-ը, իսկ 3-ը դեմ են եղել: Այլ խոսքով, խորհրդարանական ընդդիմությունը գումարած այլընտրանքը ևս կողմ է արտահայտվել այս թեկնածությանը: Ի դեպ, երկու քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել, ընդհանուր հաշվով խորհրդարանի հինգ պատգամավոր է դեմ երիտասարդ, բայց արդեն գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4623

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ