Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Ես շատ հարգում եմ Բարսեղ Բեգլարյանին, բայց տնտեսական շահերը բացակայում են»

«Ես շատ հարգում եմ Բարսեղ Բեգլարյանին, բայց տնտեսական շահերը բացակայում են»
23.10.2013 | 18:10

«Եթե նայում ենք գնումների պաշտոնական տեղեկատվությունը, ապա մրցույթներում հիմնականում հաղթում են իմ մերձավորներն ու ընկերները, որովհետև ես ի պաշտոնե տասնյակ մարդկանց հետ եմ շփվում»,- վարչապետ տիգրան Սարգսյանն այսպես պատասխանեց Լևոն Զուրաբյանի այն հարցին, թե գյուղացիներին մատչելի դիզվառելիք հատկացնելու ծրագրով «Ֆլեշ» ընկերությանը տրվում է արտոնություն, և ինչո՞ւ է մշտապես Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությունն իրականացնում վառելիքի մատակարարման ծրագիրը: Տիգրան Սարգսյանը պարզաբանեց. «Ցանկացած մեկը, որ հաղթում է, կարելի է ասել, որ հաղթել է, որովհետև վարչապետի մերձավո՞րն է: Դա օբյեկտիվ մոտեցում չէ: Ես շատ հարգում եմ պարոն Բեգլայանին, բայց տնտեսական շահերը բացակայում են»: Վարչապետը նաև ընդգծեց, որ այդ ընկերությունն է ընտրվել, քանի որ մյուսների համեմատ ավելի ցածր գին է ներկայացրել: Զուրաբյանը հետաքրքրվեց, թե վարչապետի թշնամիները կարո՞ղ են բիզնեսում նման հաջողությունների հասնել, ինչպես նրա ընկերներն ու բարեկամները: «Ես թշնամիներ չունեմ, էդ առումով ուզում եմ Ձեզ հանգստացնել»,-ասաց վարչապետը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1385

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ