Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Մասսայաբար «հանձնվում» են Կարմիր խաչին

Մասսայաբար «հանձնվում» են Կարմիր խաչին
03.01.2014 | 14:05

Անցնող տարի արտագաղթի ծավալների մասին ահազանգում էին ոչ միայն ընդդիմադիրների հայտարարություններն ու անհանգստությունները, այլև պաշտոնական տվյալները, որոնք իհարկե, այնքան էլ իրականությանը մոտ չէին: Պատկերն ամբողջական ունենալու համար պետք է այցելել հեռավոր դատարկված գյուղեր, տեսնել դեսպանատներ դիմած քաղաքացիների հերթը և, ի վերջո, գնալ օդանավակայան: Ոմանք ՙխոպան՚ են գնում ու ընտանիքների հետ ընդմիշտ հեռանում, մյուսները տարբեր ուղիներ են փնտրում, որ օր առաջ հեռանան երկրից:

Ամանորյա այս օրերին տոնը նշելու փոխարեն ոմանք ճամպրուկային տրամադրություն ունեն: Այդպիսի կարգավիճակում է նաև մեր զրուցակիցը, որը երկրից հեռանալու սեփական, բայց շատերին արդեն հայտնի ձևն է ընտրել: Նա պատմեց, որ ընտանիքով ՙհանձնվել՚ են Կարմիր խաչին, որպեսզի ապաստան ստանան եվրոպական երկրներից մեկում: Այն, որ շատերն են այս մեթոդով հեռանում երկրից, նորություն չէ, ու սա չէ միակ տխուր փաստը: Մեր զրուցակցի պնդմամբ, վերջին շրջանում այս ճանապարհով Հայաստանը լքել է ավելի շատ մարդ, քան վերջին երկու տարիներին: Այս իրողության և ընդհանրապես արտագաղթի պատճառների ու հետևանքների լուրջ ուսումնասիրությամբ, բնականաբար, ոչ հավես և ոչ էլ ցանկություն ունեն զբաղվել գործող իշխանությունները: Այլապես տեմպերը գնալով ոչ թե կաճեին, այլև կնվազեին:

Հուսանք, որ նոր տարում այս առումով հեղափոխություն կլինի իշխանավորների մտքում և գործողություններում, որպեսզի սեփական գրպանի պարունակությունից բացի, մտածեն նաև դատարկվող երկրի մասին:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ