Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

«ԲՀԿ-ն ունի որակական ընդդիմություն ձևավորելու բոլոր հնարավորությունները»

«ԲՀԿ-ն ունի որակական  ընդդիմություն ձևավորելու  բոլոր հնարավորությունները»
06.03.2015 | 00:42

«Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից: Ես այլևս կուսակցության նախագահ չեմ... Իմ խնդրանքն է ձեզ՝ ինձ այլևս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որևէ որոշմանը: Ես որևէ կապ այլևս չունեմ ԲՀԿ-ի հետ»,- երեկ հայտարարեց ԲՀԿ արդեն նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը` կուսակցության ղեկը տալով կին գործընկերոջը` խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին: Նորընտիր նախագահի առաջին որոշումն այն էր, որ ԲՀԿ-ն այսուհետ ընդդիմադիր է լինելու: ՀՀԿ խմբակցության անդամ ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՑ գնահատականներ խնդրեցինք «նորացված» ԲՀԿ-ի առնչությամբ:


-Հատուկ արտառոց բաներ տեղի չեն ունեցել: Նաիրա Զոհրաբյանն այդ կուսակցությունում միշտ էլ դեմք է եղել, հարցեր է լուծել: Բնականաբար, այս որոշումը սպասելի էր,- ասաց պատգամավորը։- Եթե Վարդան Օսկանյանը լիներ, կարելի էր այլ ենթադրություններ անել: Բնականաբար, ընդդիմություն պիտի լինի, բայց ասվեց, որ դեռ քննարկելիք հարցեր ունեն: Դեռ հստակեցումների կարիք կա:
-ԲՀԿ-ն այլընտրանքից անմիջապես ընդդիմություն դարձավ: Գագիկ Ծառուկյա՞նն էր խանգարում այդ «գործին»:
-Դրանք պայմանական բառեր են: Վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանի հայտարարություններն ամենաընդդիմադիրն էին, անկախ նրանից, թե իրենք իրենց ինչպես էին կոչում: ԲՀԿ-ի վերջնական «կարգավիճակը» պարզ կդառնա առաջիկա վերադասավորումներից հետո։ Այն է՝ ո՛վ կլքի կուսակցության շարքերը, ո՛վ կմնա: Զարգացումներն այնպիսի ընթացք կարող են ստանալ, որ ԲՀԿ-ում կարող են մնալ գաղափարական մարդիկ, և ավելի լավ կուսակցություն դառնա: Կամ շատերը կմնան կուսակցությունում, և այն կմնա այլընտրանք: Սրանք հնարավոր տարբերակներ են: Քաղաքական դաշտը մենակ իրենցով չէ, մյուս ընդդիմադիր ուժերը ևս իրենց դերակատարումն ունեն: Ընդդիմադիր դաշտի վերաձևումներից էլ պարզ կդառնա ԲՀԿ-ի ճակատագիրը:
-ԲՀԿ-ն կպահպանի՞ նախկին «հզորությունը», քանի որ նրա «առանցքի» շուրջ էին հավաքվել մյուս ընդդիմադիրները:
-Երբեք չի կարող պահպանել նախկին «հզորությունը», ինչը նախ և առաջ պայմանավորված էր ֆինանսական ռեսուրսով: Կային անձինք, ովքեր և՛ ֆինանսական, և՛ մարդկային ռեսուրս ունեին, սակայն կամաց-կամաց դուրս են գալիս կուսակցությունից: ԲՀԿ-ն առաջվա հզորությունը չի ունենա, բայց չի բացառվում, որ գաղափարապես ավելի կուռ դառնա, կայուն դիրքորոշում ունենա: Մնան այն գաղափարականները, որոնք ինտելեկտ ունեն, իսկ ԲՀԿ-ում այդպիսի ներուժ կա: Այսինքն՝ ԲՀԿ-ն ունի որակական ընդդիմություն ձևավորելու բոլոր հնարավորությունները:


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ