ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Դժգոհություններ ֆինանսների առաջին փոխնախարարի գործունեությունից

Դժգոհություններ ֆինանսների առաջին փոխնախարարի  գործունեությունից
24.03.2015 | 00:49

Շրջանառվող լուրերի համաձայն, վերջին շրջանում ՀՀ նախագահի նստավայրում լուրջ դժգոհություններ է առաջացրել ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանի գործունեությունը: Մասնավորապես՝ նրա «ձեռամբ» այս տարվա ՀՀ պետական բյուջեի ձևավորումը: Փոխնախարար Սաֆարյանը, որ երկար տարիներ պաշտոնավարում է ֆինանսների նախարարությունում, թերևս մեկ, բայց գլխավոր գործառույթ ունի՝ տարեցտարի ձևավորել ՀՀ պետական բյուջեի նախագծերը: Եվ արդեն առաջին եռամսյակում պարզ է դարձել, որ բյուջետային ցուցանիշները բնավ էլ իրատեսական չեն: Բավական է միայն նշել, որ բյուջեի հաշվարկներում դոլարի փոխարժեքը հաշվառված է 411 դրամի չափով: Պատահական չէ, որ Պավել Սաֆարյանի բյուջեն փրկելու համար քաղաքական «դաբրո» է ստացվել ամենավերևից, անխտիր բոլոր օլիգարխներին սովորականից շատ «ճնշելու» վերաբերյալ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1146

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ