Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Աբսուրդի թատրոնի դերասաններ են»

«Աբսուրդի թատրոնի դերասաններ են»
20.11.2015 | 00:44

ԱԺ-ի այս քառօրյայում ընդդիմադիր պատգամավորները որոշել էին գերազանցել իրենք իրենց՝ երկրի ղեկավարին ուղղված մեղադրանքներ հնչեցնելու «քաջությամբ»։ Զարուհի Փոստանջյանն անգամ անեկդոտ պատմեց դևի և Սարգսյան եղբայրների մասին։ Ինչո՞ւ ՀՀԿ-ն որևէ կերպ չարձագանքեց՝ հարցրի ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։ «Ի՞նչ է, ուզում եք ավելի՞ կարևորենք նրանց այդ շոուն։ Ասելիք չունեն բյուջեի մասին, այդպիսի ներկայացմամբ մարդկանց ուշադրությունն առարկայական քննարկումներից շեղում են։ Հանրությանն ականջահաճո նախադասություններ են ասում։ ՈՒզում են սևեռվենք իրենց հայտարարությունների վրա։ Աբսուրդի թատրոնի դերասաններ են»,- ասաց պատգամավորն ու այն դիտարկմանն էլ, թե այդուհանդերձ, ձեր քաղաքական ուժի ղեկավարին են վիրավորում ու անպատասխան մնում, նշեց, թե իրենք իրենց կոռեկտ են պահում և չեն ցանկանում սահմաններն անցնել. «Իսկ եթե մարդիկ ցանկանում են մրոտել իրենց երկիրը, պետությունը, հանրությունը կտա նրանց պատասխանը»։
Իսկ թե ինչու է ԱԺ մեծամասնության ղեկավարը կարծում, որ հանրությունն ավելի շատ իշխանության, ոչ թե ընդդիմության կողմնակիցն է, պատգամավորը պատասխանեց. «Հանրությունը մեր պետության հեղինակության կողմնակիցն է»։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1350

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ