Այս տարի Հայաստանի գիտական աշխարհն առավել աղքատանալու է: Հայ նորարարները, գիտնականները զրկվել են, այսպես ասած, դրսի «գրանտային ներարկումներից»: Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, որը վերջերս Մոսկվայից տեղափոխվեց Աստանա, ցանկություն է հայտնել ֆինանսավորելու Հայաստանից ներկայացված ընդամենը մեկ գիտական ծրագիր: Կենտրոնի հայկական «մասնաճյուղի» ղեկավարներից մեկը, սակայն, վստահեցրեց, թե չորս ծրագիր է ֆինանսավորվել, մինչդեռ ներկայացված գիտական աշխատանքների մեջ չորսն էլ բավականին քիչ է: Առաջիկայում կփորձենք կենտրոնից պարզել, թե ինչու է ներկայացված ծրագրերից միայն այդքանը հավանության արժանացել, այն դեպքում, երբ մեր հարևան Վրաստանի պարագայում գրեթե բոլոր ներկայացված ծրագրերը գրանտներ են շահել:
Մեր տեղեկություններով, պատճառը քաղաքական հարթությունում պետք է փնտրել: Փաստորեն, ԵԱՏՄ-ին անդամակցելու պատճառով Հայաստանը «զրկվում» է ամերիկացիների ֆինանսավորած այս կենտրոնի գրանտներից:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ