BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Թուղթ» գրեք ԱԺ նախագահին

«Թուղթ» գրեք ԱԺ նախագահին
13.09.2016 | 16:26

Խորհրդարանը սկսեց աշնանային նստաշրջանի աշխատանքները։ Նիստի սկզբում պատգամավորներն անդրադարձան ամռան ընթացքում քաղաքականությունը մշտապես «արթուն» պահած իրադարձությանը։ Նախ` ՊՊԾ գնդի գրավումը արդյոք կդառնա՞ քննարկման հարց ԱԺ-ում։ Այս հարցը հետաքրքրեց Տիգրան ՈՒրիխանյանին, ինչը Գալուստ Սահակյանը նախ «ցցուն» որակեց, ապա ասաց. «Հակասահմանադրական է, եթե քրեական գործ է հարուցվել, հենց սկզբից ԱԺ կողմից որոշումներ կայացվեն»։ Խնդրին անդրադարձավ նաև Զարուհի Փոստանջյանը, սակայն այլ համատեքստով։ Պատգամավորը նախ ապրիլյան պատերազմում 800 հա տարածքների կորստին անդրադարձավ և նշեց, որ դա պետք է լինի քննարկման թեմա։ «Ե՞րբ եք պատրաստվում հատուկ նիստ հրավիրել»,- ասաց Փոստանջյանը, ում, ի պատասխան, Գալուստ Սահակյանը յուրօրինակ պարզաբանում ներկայացրեց. «Անհրաժեշտ է թուղթ գրել, տեսնենք էդ ի՞նչ պիտի լուծի ԱԺ նիստը»:

Զարուհի Փոստանջյանն ավելի նյարդայնացավ. «Սա նշանակում է, որ այս ԱԺ-ն է ինչ-որ թղթի վրա գրված անուն, որը բացարձակապես չի գործում և չի կարողանում քաղաքական գնահատականներ տալ, իրականացնել իրեն վերապահված գործառույթները... Հաջորդ փուլը լինելու է ոչ թե ՊՊԾ գնդի գրավումը, այլ ԱԺ-ի և Բաղրամյան 26-ի»:

Իսկ կուլիսներում քննարկվում էր կառավարության վերջին փոփոխությունների հարցը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2915

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ