Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Մանրուք է, բայց՝ կարևոր

Մանրուք է, բայց՝ կարևոր
23.09.2016 | 09:15

Երբ Կարեն Կարապետյանը խոսում է նախարարների «պրիմիտիվ գողությունների» մասին, պետք է նկատի ունենա նաև բոլոր ծառայողական, արտաքուստ պարզունակ, բայց էական մսխումները։ Օրերս նա փաստեց, որ պետական ապարատը բավականին ուռճացված է, բայց եթե դրա դեմ պայքարը կրկին պետք է սահմանափակվի ծառայողական «անպետք» մեքենաների դուրսգրմամբ, հուսադրող չէ, իսկ եթե իսկապես խնայողական ռեժիմին ենք անցնում, այլ հարց է։ Այս առումով վարչապետն աչքի առաջ պետք է ունենա այն կառույցները, որոնք բավականին շքեղ «կյանք» են վարում՝ անտեսելով երկրում առկա խնդիրները։


Զաքյան փողոցի բնակիչների համար արդեն սովորական տեսարան է դարձել պետեկամուտների կոմիտեի ծառայողական մեքենաների առատությունը։ Ամեն օր այս միկրոավտոբուսների շարասյունը (տե՛ս նկարը) սպասում է ՊԵԿ-ի «ժրաջան» աշխատակիցներին՝ նրանց անփորձանք տուն տանել-բերելու համար։

Նախ՝ ո՞վ է ասել, որ բյուջետային գումարներ հավաքագրողները պետք է արտոնյալ կարգավիճակ ունենան ու սպասարկվեն պետության հաշվին։ Հետո էլ, այդ փոքր կառույցն ինչո՞ւ պետք է այդքան ծառայողական մեքենա ունենա, մի՞թե պետական համակարգի շարքային այլ աշխատակիցների պես նրանք էլ չեն կարող օգտվել հանրային տրանսպորտից։
Ի դեպ, պետական որոշ կառույցներում ևս նման «ավանդույթ» կա, ինչը մեր երկրի համար մեծ ճոխություն է։ Էդ ինչո՞ւ եվրոպական այս կամ այն երկրի պաշտոնյան աշխատանքի պետք է գնա հեծանվով, իսկ մեզ մոտ ՊԵԿ-ի աշխատակցին հատուկ «պադավատը» պիտի սպասարկի։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ