Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Որ պաշտոնից ազատեին, հիմա արդեն քաղաքական գործիչ էր

Որ պաշտոնից ազատեին, հիմա արդեն քաղաքական գործիչ էր
28.12.2016 | 10:08

Սոցիալական ցանցով նոր-նոր «հրապուրված» պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը բավականին ակտիվ օգտատեր է։ Սեփական դիրքորոշումներն է հայտնում ու քննարկումների լայն դաշտ ստեղծում։ Առայժմ Ֆեյսբուքով քաղաքականություն վերադարձած Օհանյանը խոսել է ղարաբաղյան հիմնախնդրի մասին և անուղղակի պատասխանել Լևոն Տեր-Պետրոսյանին։ ՀԱԿ-ի արձագանքը չի ուշացել։ Այլ խոսքով, երևում է, նախընտրական շրջանում բացառվում է Օհանյան-Տեր-Պետրոսյան համագործակցությունը։


Ղարաբաղյան հակամարտության սեփական լուծումների մասին վերստին հիշեցնելով, ՀԱԿ առաջնորդը նախընտրական շրջանում փաստորեն գիծ քաշեց «ոչմիթիզականների» և «թիզականների» միջև ու ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերին, դաշինքներին ստիպեց ժողովրդին ներկայանալիս խոսել նաև հիմնախնդրի մասին։ Այլ պարագայում նախընտրական իրարանցումը գուցե ստվերեր ղարաբաղյան հիմնախնդիրը՝ սլաքն ուղղելով դեպի սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակը։ Իսկ հիմա քաղաքական հայտ ներկայացրած ուժերը «մի հատ» պիտի պատասխանեն նախ` Տեր-Պետրոսյանի լուծման տարբերակին, հետո էլ սեփական պատկերացումները ներկայացնեն։ Ահա և այդ մասին խոսում է նաև տարիներ շարունակ ներսից խնդրին տիրապետող անձը՝ Սեյրան Օհանյանը։ Նա խոսում է այս պահին փոխզիջումային տարբերակների անտրամաբանական ու անընդունելի լինելու մասին։ Նրա հայտարարությունում բազմաթիվ համընկնումներ կան իշխանության պաշտոնական տեսակետի հետ, բացառությամբ` տնտեսական հատվածի։ Մի հարց, այդուհանդերձ, հետաքրքիր է։ Պաշտպանության նախկին նախարարը հայտարարում է, որ «ոչ թե Արցախի հարցը ամեն գնով և արագ «լուծելով» մենք պետք է ապահովենք Հայաստանի զարգացումը, այլ պետք է Հայաստանը զարգացնենք, որպեսզի լուծենք Արցախի հարցը և տևական խաղաղություն ապահովենք»։

Քառօրյա պատերազմից հետո, երբ բանակի խնդիրները «ջրի երես» բարձրացան, Սեյրան Օհանյանը երկրի ղեկավարին ուղիղ տեքստով ասե՞լ է, որ Հայաստանի զարգացած ու թույլ լինելն է խանգարել, որ նման իրավիճակ է բանակում, որ մենք կարևոր ռազմավարական դիրքեր ենք թողել թշնամու ձեռքում (չնայած այդ օրերին ՊՆ-ն համոզում էր, որ այդ դիրքերն այնքան էլ կարևոր չեն)։ Ասե՞լ է։ Եթե՝ այո, ի՞նչ պատասխան է ստացել։


Իսկ պատասխանը, պարզվում է, այդ օրերին բավականին հետաքրքիր «փաթեթավորում» է ստացել։ irates.am-ի լավատեղյակ աղբյուրը պատմեց, որ ռազմական գործողություններից հետո Սերժ Սարգսյանը ցանկացել է անմիջապես ազատել Սեյրան Օհանյանին, սակայն հետո նեղ շրջապատում խոստովանել է, թե նրան այդ քայլից հետ է պահում միայն մեկ հանգամանք։ Այդ պաշտոնազրկումը հանրության աչքում կդիտարկվի որպես հայկական կողմի պարտություն, այսինքն` պատերազմից հետո պաշտպանության նախարարի փոփոխությունը պարտության նշան է։ Իսկ այդ օրերին նման «բիծ» իշխանություններին հաստատ պետք չէր։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ