BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ՕՐՕ-ն ձուկը ծովում` բազար է անում

ՕՐՕ-ն ձուկը ծովում` բազար է անում
20.03.2017 | 20:20

Րաֆֆի Հովհաննիսյանը վերջապես Երևանում է և մասնակցում է ՕՐՕ դաշինքի քարոզարշավին։ Առնվազն անտրամաբանական էր մի դաշինքի կազմում նրա լինելը, սակայն քարոզարշավի առնվազն կեսը ԱՄՆ-ում նստած անցկացնելը։ Բայց Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում արդեն ոչինչ զարմանալի չէ։ Նա նույնիսկ առավել կարևորում է լուսանկարվելը, ձևական կողմն ապահովելը, քան իրական պայքարը։ Հիմա եկել է, որ ի՞նչ անի։


Ի դեպ, այս օրերին ընդդիմադիր մյուս ուժերը, առավելապես ՕՐՕ դաշինքը, երազում են, որ «Ծառուկյան» դաշինքի հետ քաղաքական պայքարը շարունակեն, ու հենց այնպես չէ, որ ազգային համաձայնության կառավարման մասին հայտարարություն արվեց։ Սա նման է «ձուկը ծովում` բազար անելուն», քանի որ պարզ չէ նույնիսկ` այս դաշինքը ընդհանրապես կհաղթահարի՞ անցողիկ շեմը, կկարողանա՞ խորհրդարան մտնել, որ մի հատ էլ կոալիցիա ձևավորի։ Սեյրան Օհանյանն ինչո՞ւ է այդքան վստահ, որ հասարակությունը երկու նախկին արտգործնախարարներին ու իրեն այնքան է վստահում, որ ուղարկելու է խորհրդարան ու մի հատ էլ ապսպրի՝ ազգային համաձայնության կառավարություն ձևավորեք։ Սա նրանց ցանկությունն է, ոչ թե հասարակության ակնկալիքը։


Ոչ մի սոցիոլոգիական հարցումով հինգ տոկոսի շեմին չմոտեցող ՕՐՕ-ն փորձում է ոչ թե հասարակության վստահությունը շահել, այլ էլի փնտրել ու գտնել ուժ, որի փեշերից կկախվի ու իր համար տաքուկ տեղ կապահովի։ Սակայն հասարակությունը գոնե լավ գիտի, թե ով է իրականում ղեկավարում այդ ուժը և ով է կանգնած նրանց բոլոր ծրագրերի թիկունքում։ Սեյրան Օհանյանը վաղուց գործոն չէ այդ դաշինքում, այդպիսին չեն նաև Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը։ ՈՒրեմն նախ թող իրենք իրենց հասկանան, թե ինչ են ուզում և ում են «ծառայում», հետո հասարակությունից ակնկալիքներ ունենան։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ