Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Գառները» ինչքան խելոք կմնան

«Գառները» ինչքան խելոք կմնան
21.09.2017 | 19:39

«Օրենքով գողերը Հայաստանում գառի նման խելոք են իրենց պահում, չկասկածեք դրանում»,- այսօր հայտարարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Իրավապահ համակարգի ղեկավարի այս հավաստիացումը չի «սփոփում» հանրությանը, քանի որ նրա խոսքից ստացվում է, որ օրենքով գողերը կան, բայց գառան պես խելոք են: Իսկ ո՞վ է երաշխավորում, որ նրանք այդպես էլ «խելոք գառներ» կմնան: Ոստիկանապե՞տը: Մեկ անգամ չէ, որ Գասպարյանը խիստ գնահատականներ է հնչեցրել, բայց իրավիճակն այդպես էլ չի շտկվել:


Եթե քրեական տարրերն արդեն մայրաքաղաքի սրտում են փորձում հարցեր լուծել, նշանակում է` արդեն իսկ թերացել է ոստիկանությունը, քանի որ նրանք իրավունք չունեին այդպես զինված ազատ շրջելու Երևանում: Ո՞վ է նրանց նման արտոնություն տվել, այն դեպքում, երբ զրահապատ մեքենայով ու թիկնազորով շրջելը չէր կարող վրիպել ոստիկանների աչքից: Ընդհանրապես վերջին շրջանում «տարատեսակ» հեղինակություններ փորձում են սեփական մեթոդներով իրենց խնդիրները լուծել, իսկ դրանք կանխելու, դրանց դեմն առնելու առումով ոստիկանությունը, թվում է, անկարող է: Այնպես որ, եթե այսօր նման հայտարարություն է անում Վլադիմիր Գասպարյանը, արդյո՞ք վստահ է, որ, օրինակ, վերջին քրեական պատմությունները շարունակություն չեն ունենա: Անշուշտ, քրեական իրավիճակին տիրապետելը դժվար գործ է, բայց հաստատ ոչ անհնարին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1588

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ