Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

ՀՀԿ-ն որ հասարակարգ է երկիրը տեղափոխել

ՀՀԿ-ն որ հասարակարգ է երկիրը տեղափոխել
26.01.2018 | 17:09

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով թանկացումների դեմ «Ելքի» երթին, ասել է. «Մենք չենք ապրում կոմունիստական հասարակությունում, որտեղ ավտո բրթելով կամ միտինգ անելով գների իջեցում է լինում»:


Մի կողմ թողնենք «Ելքի» նախաձեռնությունը, որով իսկապես հազիվ թե թանկացումների դեմ պայքարես, այն էլ` բողոքի երթով, որին հասարակությունն այնքան էլ հավատ չի ընծայում, անդրադառնանք իշխանության ներկայացուցչի արձագանքին մեկ այլ կողմից, որը բավական հետաքրքիր է: Շարմազանովն ասում է, թե կոմունիստական հասարակությունում չենք ապրում, որ նման ձևով թանկացումների դեմ պայքարենք: Իսկ իշխանության ներկայացուցիչը գուցե հուշի՞, թե հիմա մենք որ հասարակարգում ենք ապրում, երբ թանկացումների դեմ կառավարությունը, մեղմ ասած, չի պայքարում, երբ վայրի շուկայական հարաբերություններ են: Կա՞ այս հասարակարգի ճշգրիտ անվանումը, որն ՀՀԿ-ի «ստեղծագործությունն» է: Այս առումով հաստատ ««Ելքն» ավելի առաջադեմ է իր մեթոդներով ու «դարաշրջանով», քանի որ իշխանության գործելակերպը նույնիսկ կոմունիստական հասարակարգին չի «ձգում»: Կոմունիստները կվկայեն, որ իրենց օրոք տնտեսությունից շատ շատերն ավելի գոհ էին, քան այսօրվա տնտեսական քաղաքականությունից:


Զերծ մնալով կոմունիստների ասածն հարյուր տոկոս ճշմարտություն ընդունելուց, այդուհանդերձ, ԱԺ փոխխոսնակը կոմունիզմի և «Ելքի» «ջերմ» հարաբերությունների մասին մատնանշելուց հետո, գուցե նաև ասեր, թե ՀՀԿ-ն իր տնտեսական քաղաքականությամբ Հայաստանը որ հասարակարգ է տեղափոխել: Այդ ժամանակ գոնե նաև համեմատություն էլ կունենայինք անելու՝ «կոմունիստ» ելքականնե՞րն են նախընտրելի, թե՞ չգիտեմ որ հասարակարգին պատկանող հանրապետականները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2664

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ