Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քաոս է

Քաոս է
11.05.2018 | 00:57

Իշխանափոխությունից հետո կատարյալ քաոսային վիճակ է բոլոր գերատեսչություններում: Ակնհայտ է, որ առաջին դեմքերը փոխվում են, սակայն անորոշություն է միջին օղակներում: Շարքային պետծառայողները չգիտեն` նոր ղեկավարությունն իրենց հետ կաշխատի՞, թե՞ ոչ: Չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կադրային ջարդ չի լինելու, սակայն բոլորն էլ հասկանում են, որ ամեն ղեկավար սեփական կադրերին է բերում, և իրենք իրենց տեղը ստիպված պիտի զիջեն:


Նախարարներից հետո հաջորդ վտանգը չոքում է փոխնախարարների դռանը, և այս առումով հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Ըստ մեր աղբյուրի, կան փոխնախարարներ, որոնք բազմամյա փորձ ունեն և համակարգի սյուն են դարձել, եթե նրանք ազատվեն աշխատանքից, ոլորտը կարող է մեծ կորուստներ ունենալ: Այդ իսկ պատճառով Փաշինյանի թևից կարծիք է հնչում, թե նորմալ և բանիմաց կադրերը չեն հայտնվի դրսում, և, ի վերջո, փոխնախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն չէ, որ այն զբաղեցնողը թիմի հետ հեռանա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2692

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ