Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ինչ կարևոր է, թե ով կլինի ցուցակում

Ինչ կարևոր է, թե ով կլինի ցուցակում
13.11.2018 | 01:13

Երբ իշխանափոխություն եղավ, և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարվեց, գրեթե ամեն շաբաթ նոր քաղաքական ուժերի ստեղծման, հների «վերակենդանացման» մասին էր խոսվում։ Սակայն ընտրական օրենսգրքի նոր տարբերակի տապալումից հետո բոլորը կարծես հետ քաշվեցին։ Այո, նոր ընտրական օրենսգիրքը նոր քաղաքական ուժերին խորհրդարանում հայտնվելու ավելի մեծ հնարավորություն է տալիս, քան այսօր գործողն է։ Ամենամեծ խոչընդոտը ռեյտինգային ընտրակարգն է, քանի որ թեկնածուներ հայթայթելը բավականին բարդ է, դրան գումարվում է նաև ընտրարշավի չափը։ Անշուշտ, այս ամենը հաշվի առնելով, շատերը ծանրութեթև են անում իրենց հնարավորությունները և հայտարարում ընտրություններին չմասնակցելու մասին։


Այդուհանդերձ, անկախ ԸՕ-ի ընձեռած հնարավորություններից, քաղաքական դաշտի ամայությունից, սա տապալված խաղ է բոլոր ուժերի համար, բացի ՔՊ-ից։ Սա ո՛չ մրցակցային, ո՛չ գաղափարական, ո՛չ էլ ծրագրերի ընտրություն է, քարոզարշավին տեսնելու ու լսելու ենք նախկին ու ներկա իշխանությունների փոխադարձ մեղադրանքներ։ Մեջտեղում եղած ուժերի վիճակն առավել ծանր է, որովհետև չեն կարող քննադատել Նիկոլ Փաշինյանին` կարժանան հանրության լուտանքին, կկորցնեն ընտրազանգված, չեն կարող արդարացնել նաև իրենց նախկին գործելակերպը, քանի որ դա էլ նույնացվում է ՀՀԿ-ի հետ։ Հանրագումարում ստացվում է, որ կրկին Նիկոլ Փաշինյանի վստահության քվեի հարց է դրվելու. մարդիկ նրա դեմքով ընտրելու են մի ողջ խորհրդարան։ Անկախ հանգամանքից, թե ՔՊ-ի ցուցակում ովքեր կլինեն, ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնելու, կընտրեն մեկ մարդու` Նիկոլ Փաշինյանին։ Քաղաքապետի ընտրությունը դրա լավագույն օրինակն է, երբ անգամ քաղաքապետի անձը չկարևորվեց, էլ ուր մնաց ավագանու անդամներինը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5050

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ