BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Արժեր դրա համար 88 հոգու ԱԺ գործուղել

Արժեր դրա համար 88 հոգու ԱԺ գործուղել
29.01.2019 | 18:22

Այսօր իշխանական պատգամավորներն ազգի համար «կարևորագույն» հարցով խորհրդարանում «իրար գլխի» էին հավաքվել։ ՊԵԿ ղեկավարին էլ կանչել էին քննելու, թե ինչու է այդքան շռայլորեն պարգևատրել իրեն ու իր շրջապատին։ Ձեռքի հետ էլ քննարկելու Հարկային օրենսգրքի փոփոխությունները։ Մի խմբակցություն է բացատրություն պահանջում, որի ղեկավարը ընդամենն օրեր առաջ ոչ մի արտառոց բան չէր տեսնում այդ պարգևավճարների մեջ։ Այսօր Լիլիթ Մակունցը հանկարծ դրանում մտահոգիչ բան է տեսնում։

Սակայն իրականում ծիծաղելի է, որ բազմաթիվ խնդիրներով լեցուն Հայաստանում իշխող ուժի պատգամավորները հենց պարգևավճարներն են հույժ կարևոր համարել։ Հիմա ի՞նչ մեկիկ֊մեկիկ բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, որոնք իրենց աշխատակիցներին մեծ պարգևավճարներ են տվել, կանչելու են հարցաքննելո՞ւ, սա՞ է 88 պատգամավորի միակ հոգածության հարցը։ Շատ հատկանշական է, որ այս հարցը հաճույքով իշխանությունը անընդհատ շրջանառության մեջ է պահում՝ հասարակությանը կարծես շեղելով առավել լուրջ հարցերից։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3025

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ