Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Հայոց ցեղասպանություն- 110

Հայոց ցեղասպանություն- 110
21.04.2025 | 16:17

Հրապարակագիր, պատմաբան Արամ Անտոնյանը (1879, Կ․Պոլիս-1951, Փարիզ) ցեղասպանությունը վերապրած քչերից մեկն է։ Որպես ականատես, նա ցեղասպան թուրքի վայրագությունները ներկայացրել է մի շարք հոդվածներում ու գրքերում։ Ահա մի փոքրիկ հատված նրա «Մեծ ոճիրը» գրքից․

«Հայկական վեց գաւառներէն և Սեւ ծովու ափերու քաղաքներէն անապատ հասեր էին միայն կիներ, աղջիկներ և հազիւ եօթնամեայ մանչեր, որովհետև եօթը տարեկանէն վեր ամէն այր անխտիր սպաննուած էր (միայն քանի մը այրեր, մասնաւորաբար Սեբաստիայէն, յաջողեր էին ազատիլ՝ կանացի տարազով ծպտուած ըլլալնուն)։ Նոյն իսկ այս կիները ամբողջ չէին հասած։ Մեծ մաս մը ինկեր էր ճամբաներուն վրայ, չարչարանքներու, հիւանդութեան, անօթութեան, բայց մանաւանդ ծարաւին պատճառաւ, որովհետև դիտմամբ զանոնք բերեր էին անջրդի ճամբաներէ որոնց վրայ իսկ խեղճ կիները ճահիճներու մօրացած ցեխն իսկ, որուն խառնուած էր իրենց այրերուն արիւնը, շնորհ մը կը նկատէին։ Սովորաբար իրենց մէզը կը խմէին։ Իսկ առ հասարակ՝ ճամբուն վրայ աւելի քան տասը կայքի մէջ գեղեցիկները շարունակ յափշտակուած, աճուրդի հանուած, ծախուած, կամ իրենց պատիւը պահել ուզելնուն համար սպաննուած ըլլալով, այն խոշոր կարաւանները տասանորդուեր էին մինչև անապատ հասնելնին։ Շատեր ալ ինքզինքնին լեռներէ վար կամ ջուրի և հորերու մէջ նետելով անձնասպան եղած էին»։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 9234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ