ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ներե՞լ, թե՞ մեղքերը թողնել

Ներե՞լ, թե՞ մեղքերը թողնել
06.05.2025 | 22:00

Հաճախ մեղքերը թողնելը և ներելը նույնացնելով՝ սկսում ենք ինքներս մեզ հանիրավի չարչարել:

«Հայր մերի» թարգմանություններում երբեմն գրվում էր. «Եվ թող մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք թողնում մեզ պարտք եղողներին»:

Բայց վերջին թարգմանության մեջ «թողնելը», որ ըստ գրաբարի է, այժմ թարգմանվել է «ներիր»:

«Եվ ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին»:

Դիմացինի մեղքերը թողնում ենք իրեն, որ ապաշխարի, չենք դատում, չենք կապում, այլ թողնում ենք, որ ներման առողջ և օգտակար չափանիշ է, սակայն եթե ներում ենք մի անմարդկային սրիկայություն, ինչ-որ կերպ մասնակից ենք դառնում դրան, որի պատասխանը երբևէ չենք կարող տալ և ինքներս ենք պատժի տակ հայտնվում, քանի որ ապրելու ոչ արժանուն ապրել արտոնեցինք մեր անխելամիտ ներմամբ:

Պետրոսին եղբորը ներելու Քրիստոսի խրատած 7 անգամ 70-ն էլ անվերջը չէ, կրկին չափանիշ է. բայց սա ԵՂԲՈՐՆ է վերաբերվում:

Երբ չարը շատ է՝ մեր զգուշությունն ավելի մեծ պիտի լինի, որ զանցանքներն են ներում, իսկ մահացու հանցանքները՝ թողնում գործողին, որ ապաշխարի: Եվ այդ՝ ամենքիս համար է արդար ու առողջ:

Եվ խնդիրն այն է, որ Պետրոսի դեպքում եղբայրը խնդրում է․ «ապաշխարում եմ, ների՛ր»:

Բայց մեզ ավելի հաճախ ո՛չ թե խնդրում են, թե․ «ապաշխարում եմ, ներիր», այլ թե. «Քո դավանանքով պարտավոր ես ներել, ներիր, էլ ինչու խնդրեմ, ինչու խոստանամ ապաշխարել»:

Եվ մենք հաճախ անհոգորեն ներում ենք, երբ մեզ չեն էլ խնդրում, թե` «ապաշխարում եմ, ներիր»: Այդ բանի համար էլ հաճախ ընկնում ենք խռովության որոգայթի ու դառնության մեջ: Ինչու՞ մեր ներքին խաղաղությունը կորցրեցինք:

Հայոց Դատաստանագրքերը, որ հոգևոր մեծ գիտակները կազմեցին, ամենքն էլ քրիստոնյա հանցագործի հանդեպ ապաշխարության ներմամբ են կազմվել, ներում չե՞ս խնդրում, դատաստանով է այդ արվում։ Եվ քրիստոնեական ներման չափանիշով էլ հանցագործները բանտ ու պատժի են արժանանում:

Եթե ոչ, ապա քրիստոնեությունը կարող էին վերածել «Հանցանքի բուծարանի», թե դուք ներեք, ՀԱՆԴՈՒՐԺԵՔ, մենք այդ ներման հովանու տակ՝ ապահով հանցանքներ գործենք, ձեզ էլ մի օր կավերենք, կոչնչացնենք, կապականենք:

Այսօր այդպես են անում դրսից պիղծ օրենքներ ներդրողները, թե՝ քրիստոնյա եք չէ որ, հանդուրժեք, որպեսզի այլասերվածները ձեզ հետ մտնեն ելնեն սուրբ եկեղեցի և ոչ թե ապաշխարեն: Թե հանդուրժեք, թող այլասերված պեդոֆիլները ձեզ հավասար դասավանդեն դպրոցներում ձեր երեխաներին, համաձայն չեղա՞ք, ըստ նոր չօրենքների, ձեզ բանտ ու աքսոր, տուգանքներ։

Նման դեպքերում ո՛չ ներել կա, ո՛չ թողնել:

Նման դեպքերում հարկ է ըստ Հայոց Դատաստանագրքերի վարվել՝ ըստ Աստծո օրենքների, քանի որ պղծությունից չապաշխարողները դատապարտված են ՄԱՐՄՆԻ ՄԱՀՎԱՆ, որ գուցե հոգի փրկվի և այլոց էլ չվարակեն:

Մահացու մեղքերը հանցավորին թողնելով, հնարավորություն է, որ հանցագործը ապաշխարի, ապա թե ոչ՝ Աստծո օրենքներով թող իր մահվան դատապարտությունն ստանա:

Այսինքն, ներել, երբ խնդրում են. «ներիր, ապաշխարում եմ», թողնել՝ թողնելին, ոչ մահացու հանցանքները, իսկ եկեղեցու սրբությանն ու ժողովրդին վտանգ դարձողներին՝ հանձնել Աստծո օրենքներով Հայոց Տիեզերական Դատաստանագրքերի որոշմանը:

Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի Դատաստանագրքերը ինքս եմ փոխադրել:

Դրանք ողջ մարդկությանն արժան արժեքներ են, Աստվածաշնչի որդիներ, որ և արդար և երիցս օգտակար է՝ ազնվությամբ գործադրենք:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4877

Մեկնաբանություններ

┌б╒ц┐б╒ц╒Б┌╛е║ц┌б╛ц┐Б─╕ц┌б╬ц┐ф▓ц┌б╒ц┐б╒ц╒Б─ б╛ц┘б╬ц┐Б─╧ц▀е⌠/1749287349">ՈՒզում եմ հավատալ, որ դեռ կլինի արժանապատիվ ապրելու ժամանակաշրջան
ՈՒզում եմ հավատալ, որ դեռ կլինի արժանապատիվ ապրելու ժամանակաշրջան

Բաժնի բոլոր նորությունները »

Արցախ

Եթե ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն Թուր­քիո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են
Եթե ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն Թուր­քիո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բռնել-թող­նել
Բռնել-թող­նել