Ամեն անգամ, երբ ուղղակիորեն դրսևորվում է 2018-ին թմրամոլական «տաշի-տուշի»-ով իշխանության բերվածների ապիկարությունը, ամեն անգամ, երբ ակնհայտ է դառնում 2021-ին արդեն իդիոտիկ ոչխարիզմով իշխանության վրա պահվածների կանխամտածված սրիկայությունը, և ընդգծվում է դրանց, վզակոթին տալով, քշելու անհրաժեշտությունը, գտնվում են ոչ քիչ անձինք, որոնք օրուելյան տարբերակով կրկնում են «հմայախոսություն»-կաղապարը՝ «վայ, միայն նախկինները չգան»...
Եթե Նիկոլ Փաշինյանն անկեղծորեն համոզված է, որ հանուն հայկական, այսպես կոչված, ժողովրդավարության («ժողովրդավարություն» ասելով՝ նա ինքն իրեն նկատի ունի) փրկության աշխարհը Հայաստանի համար անվտանգություն է ապահովելու, ուրեմն, առնվազն քաղաքականապես անմեղսունակ է։
Հայկական արմատներով ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսիս Վեբերի հայտնի «Խաղալիք» ֆիլմը հիշու՞մ եք, որտեղ թերթի խմբագրին սեփականատերը հրամայում է մերկանալ և աշխատակիցների մոտ գնալ:
…Գնում եմ «տուն»: Թողած մորս, եղբայրներիս, բարեկամներիս, Թիֆլիսը, փոքրիկ խանութը լեցուն մրգերով, մայրիկի և Երան քույրիկի համեղ ճաշերը, գնում եմ «տուն», Երևան, որբանոց, նետում եմ ինձ նորից ցրտի ու քաղցի ճանկը:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...