Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Յոս Ստելինիգի ֆիլմը «Ոսկե ծիրանում»

Յոս Ստելինիգի ֆիլմը «Ոսկե ծիրանում»
11.07.2013 | 21:41

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին հերթական անամ հյուրընկալվել է աշխարհահռչակ կինոռեժիսոր Յոս Ստելինգը: Փառատոնի շրջանակներում կայացավ նրա «Աղջիկը և մահը» ֆիլմի երևանյան պրեմիերան: Ֆիլմ, որն այս տարվա իմ դիտած փառատոնային ֆիլմերից ամենատխուրն է, բայց և ամենգեղեցիկն ու լուսավորը` միաժամանակ:
Պրեմիերային նախորդեց Ստելինգի մամլո ասուլիսը:
Յոս Ստելինգը ջերմ խոսքով բնորոշեց Հայաստանն ու հայերին, առանձնահատուկ սիրով արտահայտվեց մեր տասնամյա «Ոսկե ծիրանի» մասին:
Ասուլիսի ընթացքում «Իրատես de facto»-ն ռեժիսորին ուղղեց մի քանի հարց:
Մեր հարցուպատասխանի և ողջ հադիպման մանրամասները կարդացեք «Իրատես de facto» թերթի առաջիկա համարում:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ