«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

«Նրանց ճաշակով չէ գյուղապետ դառնալը, պետք է անպայման նախագահ դառնան»

«Նրանց ճաշակով չէ գյուղապետ դառնալը, պետք է անպայման նախագահ դառնան»
04.02.2014 | 00:12

Երեկ ԱԺ նստաշրջանի մեկնարկին ՀՀԿ-ի և խորհրդարանական ընդդիմության ջրերը մի առվով չհոսեցին։ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ առաջարկը բուռն հակադարձման արժանացավ, ընդդիմադիրները, այդ թվում՝ «այլընտրանքային» ԲՀԿ-ն, որոշեցին չմասնակցել ՀՀԿ-ի ձևավորած հանձնաժողովի աշխատանքներին։


-Պարոն Սահակյան, Ձեր առաջարկի «շնորհիվ» ընդդիմությունը բոյկոտեց հանձնաժողովին իր մասնակցությունը։
-ԱԺ-ի հիմնական պատասխանատվությունը, բնականորեն, ընկնում է մեծամասնության վրա։ Ընտրությունից հետո որ քաղաքական թիմն ինչպիսի հաջողություններ էլ ունենա, արտահայտվում է հանձնաժողովներում։ Նույնն է նաև այս դեպքում։ Եթե ընդդիմության քանակը շատ է, ցանկացած դեպքում կքվեարկեն դեմ, և որևէ ԱԺ չի կարող ձևավորվել։ Մենք շարժվեցինք կանոնակարգով։
-Այս փոփոխությունը պայմանավորվա՞ծ է գազային պայմանագրի հայտնի քվեարկությամբ։
-Ոչ։ Ընդդիմադիրները փորձեցին չորս հոգով հավաքվել և հանձնաժողովի նախագահին զրկել իր օրինական իրավունքներից։ Ընդդիմադիր կեցվածքի շղարշի տակ փորձում են հասարակությանը մոլորության մեջ գցել։ Յուրաքանչյուր նստաշրջանի առաջին օրը ձևավորվում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը։ Այսինքն, իրենց դրսևորումն անհեթեթություն էր։ Որպեսզի այդ անհեթեթությունները չլինեն, փորձեցինք առաջնորդվել կանոնակարգ-օրենքով։
-Ձեր առաջարկի ձևն արդյո՞ք ԱԺ կանոնակարգի խախտում չէր։ Ընդդիմադիրներն անգամ պահանջեցին նախագիծ ներկայացնել, որը քննարկման կարժանանար։
-Ոչ։ ԱԺ կանոնակարգ-օրենքով նման խնդիր չկա։ Նորանկախ Հայաստանում միշտ էլ տեղում եղել են առաջարկություններ և դրվել են քվեարկման։ Դա այդպիսի ընթացակարգ ենթադրող հարց չէ։ Այնպես որ, այս ամենում որևէ էական բան չկա։ Ես համաձայն եմ, որ ցանկացած քվեարկության ժամանակ ամբողջ խորհրդարանը հաշվի։ Թե չէ թողնել իրենց օրենսդրական աշխատանքն ու զբաղվել հասարակությանը ներկայացնելով, թե ինչպիսի մե՜ծ ընդդիմություն են, արդեն մանկական խաղի նման մի բան է։
-Նման խնդիրների պարագայում, երբ ընդդիմությունը փաստացի չի մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին, ԱԺ-ի դերի անկում չի՞ գրանցվում։
-ԱԺ-ի դերը երբեք ու երբեք չի կարող իջնել։ Խորհրդարանը բանավեճի վայր է, քննարկում են, որոշումներ կայացնում։ Որ ասում են՝ վարկանիշն ընկնում է, չի ընկնում, ճաշակի հարց է։ Նայած՝ ով ինչպես է դրան մոտենում։ ԱԺ-ն բավականին լուրջ, ծանրաբեռնված աշխատում է։ Ամբիոնը տեղին-անտեղի տրամադրվում է քաղաքական բանավեճերի։ Յուրաքանչյուրն իր բռնազբոսիկ դատողությամբ փորձում է ներկայացնել իրողությունը։ Ընդդիմությունը պիտի կարողանա աշխատել ժողովրդի հետ։
-Ձեր կարծիքով՝ ընդդիմությունը չի՞ աշխատում ժողովրդի հետ։
-Իհարկե ոչ։ Փորձեք պարզել. մարզերում գրասենյակները փակ են, որևէ հանդիպում չկա։ Պարզապես օգտագործում են Ազատության հրապարակը և ԱԺ ամբիոնը։ Ընդդիմությունն այն գործիքն է, որ ֆիլտրացնում է, սրբացնում ցանկացած որոշում, օրենք։ Այս գործառույթին ընդդիմությունը չի տիրապետում, չի էլ մոտենում դրան։ Մեր ընդդիմությունը պայքարում է միայն իշխանության գալու համար, ոչ թե հզորանալու։ Դրա վառ ապացույցն այն է, որ ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցում։ Նրանց ճաշակով չէ գյուղապետ դառնալը, պետք է անպայման նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ դառնան։

Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1233

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Սոցցանցային գրառումներ

Կարոտն ինձ չէր տանջում, մենք ընկերացել էինք
Կարոտն ինձ չէր տանջում, մենք ընկերացել էինք

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

«Ի՜նչ հայ, հրեա է» («Հրեա­նե­րից պր­ծանք, ան­ցանք հա­յե­րին»)
«Ի՜նչ հայ, հրեա է» («Հրեա­նե­րից պր­ծանք, ան­ցանք հա­յե­րին»)

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Գաղափարը՝ մեզնից, կռիվը՝  ձեզնից
Գաղափարը՝ մեզնից, կռիվը՝ ձեզնից