ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Այսօրվա ընդդիմությունը երբևէ եղածներից ամենահարուստն է

Այսօրվա ընդդիմությունը երբևէ եղածներից ամենահարուստն է
25.01.2017 | 12:39

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իսկական քաոսային վիճակ է ներքաղաքական կյանքում։ Իշխանության երեկվա պաշտոնյան այսօր ջերմեռանդորեն քննադատում է գործող իշխանությանը և հայտարարում, թե պայքարելու է նրա դեմ։ Գաղափարական հակադիր բևեռներում կանգնած մարդիկ միավորվում են մի դրոշի տակ ու հայտարարում, թե կարևորն իշխանության տապալումն է, հետո կհասկանանք՝ ով ինչ գաղափարի մարդ է։ Իսկ իշխանությունում խառնաշփոթն ավելի մեծ մասշտաբների է հասնում։ ՀՀԿ-ն չի հասկանում ում և ինչի համար պետք է այս ընտրություններում աշխատեն-կեղծեն-անցկացնեն։ Իսկ ՀՀԿ-ից հեռացածները բավականին մեծ «հաղթաթղթեր» ունեն։


Ասել կուզի՝ այս անգամ ընդդիմության հարթակում հայտնվել են իշխանության այնպիսի դերակատարներ, որոնք լավատեղյակ են և՛ ընտրությունների անցկացման կեղծարար տեխնոլոգիաների ողջ «հմայքին», և՛ ֆինանսապես բավականին լավ դիրքերում են։ Այսինքն, ի տարբերություն նախորդ ընտրությունների, ընդդիմությունն ունի այսօր և՛ ֆինանսներ, և՛ իշխանության դեմ իրենց ոճով պայքարողների մի կուռ զանգված։ Ստացվում է, որ այս անգամ մարտի են դուրս եկել իշխանությունն ու իշխանությունը, բայց վերջինս ընդդիմության անվամբ։

Սա կարող է բավականին մեծ դիմակայության առիթ դառնալ, ի վերջո, այս ընտրություններն են որոշիչ լինելու ոմանց քաղաքականությունում մնալու և գնալու համար։ Ով կհաղթի այս պայքարում, ում «խաղը» կստացվի, ժամանակը ցույց կտա։ Սակայն այսօրվանից արդեն երևում է, որ ոչ մեկի խոսքի տակ «ժողովուրդ» չկա, բոլորին էլ հավասարապես հետաքրքրում են իրենց քաղաքական դերակատարումը, կապիտալի պահպանումը և «թալանչու» կերպարի կոծկումը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1100

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ